Բիլ Թ. Ջոնս: Bill T. Jones

TED2015

Բիլ Թ. Ջոնս: Bill T. Jones

March 18, 2015


Լեգենդար պարուսույց Բիլլ Թ. Ջոնսը և TED-ի մասնակիցներ Ջոշուա Ռոման և Սոմին կոնկրետ չգիտեին, թե ինչ է կատարվելու, երբ նրանք բարձրանում էին TED 2015-ի բեմը: Նրանք միայն գիտեին, որ ուզում էին հանդիսատեսին առաջարկել հնարավորություն ականատես լինելու կրեատիվ համագործակցությանը իրականում: Արդյունքը.իմպրովիզ արված ստեղծագործություն, որը նրանք կոչեցին "Կարմիր Շրջանը և Կապույտ Վարագույրը", այսպիսով, արտասովորով պետք է կիսվել...

Kailash Satyarthi: How to make peace? Get angry

TED2015

Kailash Satyarthi: How to make peace? Get angry

March 25, 2015


How did a young man born into a high caste in India come to free 83,000 children from slavery? Nobel Peace Prize Laureate Kailash Satyarthi offers a surprising piece of advice to anyone who wants to change the world for the better: Get angry at injustice. In this powerful talk, he shows how a lifetime of peace-making sprang from a lifetime of outrage.

Alison Killing: There’s a better way to die, and architecture can help

TEDGlobal 2014

Alison Killing: There’s a better way to die, and architecture can help

October 20, 2014


In this short, provocative talk, architect Alison Killing looks at buildings where death and dying happen -- cemeteries, hospitals, homes. The way we die is changing, and the way we build for dying ... well, maybe that should too. It's a surprisingly fascinating look at a hidden aspect of our cities, and our lives.

Helder Guimarães: A magical search for a coincidence

TED2014

Helder Guimarães: A magical search for a coincidence

March 20, 2014


Small coincidences. They happen all the time and yet, they pass us by because we are not looking for them. In a delightfully subtle trick, magician Helder Guimarães demonstrates with a deck of cards, a dollar bill and a stuffed giraffe.

Քերոլ Դուեք: Հավատի ուժը, որ մենք կարող ենք ավելի լավը լինել

TEDxNorrkoping

Քերոլ Դուեք: Հավատի ուժը, որ մենք կարող ենք ավելի լավը լինել

November 11, 2014


Քերոլ Դուեքը զբաղվում է <<աճի մտածելակերպով>>` մի գաղափար, որ մենք կարող ենք ընդլայնել մեր ուղեղի հնարավորությունը սովորել և խնդիրներ լուծել: Այս զրույցում նա նկարագրում է մի քիչ բարդ պրոբլեմի մասին մտածելու երկու տարբերակ: Արդյո՞ք դու բավականին խելացի չես այն լուծելու համար...թե դու այն դեռ չես լուծել: Հրաշալի ներկայացում այս ազդեցիկ բնագավառի:

Էման Մոհամմեդ: Քաջություն պատմելու թաքնված պատմությունը

TED2014

Էման Մոհամմեդ: Քաջություն պատմելու թաքնված պատմությունը

March 14, 2014


Էման Մոհամմեդը Գազայում գտնվող շատ քիչ կին ֆոտոլրագրողներից է: Անկախ բացահայտ խտրականության բազմաթիվ տղամարդ գործընկերների կողմից, նրա տրված էր աննախադեպ հասանելիություն աենպիսի ոլորտներում որտեղ տղամարդկանց մուտքը արգելված է: Այս կարճ, տեսողական ներկայացումում, նա քննադատում է իր համայնքի գենդերային նորմերը ի լույս բերելով թաքնված պատմությունները:

Քլինթ Սմիթ: Լռության վտանգը

TED@NYC

Քլինթ Սմիթ: Լռության վտանգը

July 8, 2014


"Մենք այնքան շատ ժամանակ ենք անցկացնում մարդկանց խոսքերը լսելով, որ հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն բաներին, ինչի մասին նրանք չեն խոսում", - ասում է քննադաատական բանաստեղծ և ուսուցիչ Քլինթ Սմիթը: Կարճ, ազդեցիկ, սրտից բխող մի ելույթ անիրազեկության և անարդարության դեմ բարցրախոսելու համար համարձակություն գտնելու մասին:

Շեիք Ռեշեֆ: Բացարձակապես մատչելի քոլեջի կրթական կոչում։

TED2014

Շեիք Ռեշեֆ: Բացարձակապես մատչելի քոլեջի կրթական կոչում։

March 14, 2014


University of the People վիրտուալ համալսարանում, ցանկացած մեկը ավագ դպրոցի դիպլոմով կարող է սովորել և կրթական աստիճան ստանալ բիզնեսի կառավարման կամ համակարգչային գիտության ոլորտում՝ առանց ստանդարտ ուսման բարձր վարձերի (չնայած քննությունները գումար կարժենան): Այս համալսարանի հիմնադիր Շաի Ռեշեֆ հուսով է, որ բարձրագույն կրթությունը փոխվում է <<որոշների համար արտոնություն լինելուց, դեպի կրթության հիմնարար իրավունք, մատչելի և հասանելի բոլորի համար»:

Ջուլիան Թրեժը: Ինչպես խոսել, որպեսզի մարդիկ ցանկանան լսել

TEDGlobal 2013

Ջուլիան Թրեժը: Ինչպես խոսել, որպեսզի մարդիկ ցանկանան լսել

February 27, 2013


Երբեիցե զգացել եք, որ դուք խոսում եք, բայց ոչ ոք չի լսում ձեզ? Այստեղ է Ջուլիան Թրեժըն` օգնելու համար: Այս օգտակար քննարկման մեջ ձայնի փորձագետը ցուցադրում է հզոր խոսքի "ինչպես"-ները` սկսած որոշ հարմար վոկալային վարժություններից մինչև` ինչպես զգացմունքային խոսել: Քննարկում, որը կարող է օգնել աշխարհին հնչել ավելի գեղեցիկ:

Zak Ebrahim: I am the son of a terrorist. Here's how I chose peace.

TED2014

Zak Ebrahim: I am the son of a terrorist. Here's how I chose peace.

March 12, 2014


If you’re raised on dogma and hate, can you choose a different path? Zak Ebrahim was just seven years old when his father helped plan the 1993 World Trade Center bombing. His story is shocking, powerful and, ultimately, inspiring.

Կեվին Բրիգգս: Կյանքի և մահվան միջև կամուրջը

TED2014

Կեվին Բրիգգս: Կյանքի և մահվան միջև կամուրջը

March 18, 2014


Սերժանտ Կեվին Բրիգսը երկար տարիներ կատարել է տարօրինակ, երբեմն նաև անսովոր աշխատանք՝ նա աշխատել է որպես պարեկ Սան Ֆրանցիսկոյի Գոլդեն Գեյթ Կամուրջի հարավային մասում, որը ինքնասպանություն կատարելու համար հայտնի մի վայր է: Իր զրույցում Կեվին Բրիգսը կիսվում է կյանքի եզրին կանգնած մարդկանց պատմություններով, նրանց, ում հետ նա բանակցել է, և որոնց լսել է: Նա անգին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր կփորձեն կանխարգելել ինքնասպանությունը:

Ուենդի Չանգ: Աուտիզմ - այն ինչ գիտենք դրա մասին և դեռ ինչ պետք է իմանանք

TED2014

Ուենդի Չանգ: Աուտիզմ - այն ինչ գիտենք դրա մասին և դեռ ինչ պետք է իմանանք

March 20, 2014


In this factual talk, geneticist Wendy Chung shares what we know about autism spectrum disorder — for example, that autism has multiple, perhaps interlocking, causes. Looking beyond the worry and concern that can surround a diagnosis, Chung and her team look at what we've learned through studies, treatments and careful listening.

TED staff: It's TED, the Musical

TED in the Field

TED staff: It's TED, the Musical

April 1, 2014


Do you have a TED Talk inside, just bursting to come out? Take this tongue-in-cheek musical journey to “Give Your Talk.” A musical love letter to our speakers -- written, directed and performed by the TED staff.

Դեիվիդ Սթեինդլ-Ռասթ: Ուզում ե՞ք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք:

TEDGlobal 2013

Դեիվիդ Սթեինդլ-Ռասթ: Ուզում ե՞ք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք:

June 25, 2013


«Մեզ բոլորիս կապող օղակն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն ուզում է լինել երջանիկ»,-ասում է հոգեվորական, միջդավանական գիտնական եղբայր Դեիվիդ Սթեիդլ-Ռասթը: «Եվ երջանկությունը,-ասում է նա,-ծնվում է երախտագիտությունից»: Ոգեշնչող դաս կանգ առնելու, նայելու այնտեղ, ուր գնում ես, և, ամենից առաջ, երախտապարտ լինելու համար:

Անդրաս Ֆորգակս: Կաշի և միս` առանց կենդանիներին սպանելու

TEDGlobal 2013

Անդրաս Ֆորգակս: Կաշի և միս` առանց կենդանիներին սպանելու

June 13, 2013


Մինչև 2050 թվականը 100 միլիարդ կենդանի կպահանջվի` աշխարհի բնակչությանը մսամթերքով, կաթնամթերքով, ձվով և կաշվե իրերով ապահովելու համար : Այս քանակությամբ նախիր պահելը մեր մոլորակի համար ահռելի բեռ կլինի: Իսկ արդյո՞ք չկա այլ ճանապարհ: Նոր հորիզոններ բացահայտող իր այս ելույթում, հյուսվածքային տեխնոլոգիաների ջատագով Անդրաս Ֆորգակսը հավաստիացնում է, որ բիոֆաբրիկատների միջոցով միս և կաշի ստանալը քաղաքակիրթ ճանապարհ է, որի շնորհիվ կարելի է խուսափել համբուրգերների և պայուսակների համար կենդանիներ սպանելուց:

Դենիել Հ. Կոհեն: Բանավեճ` բանավեճի համար

TEDxColbyCollege

Դենիել Հ. Կոհեն: Բանավեճ` բանավեճի համար

February 23, 2013


Ինչո՟ւ ենք մենք բանավիճում: Մեր հակառակորդից ավելի խելոք երևալու, նրանց սխալ ցույց տալու, ամենակարևորը` հաղթելո՛ւ համար: Այդպես չէ՟: Փիլիսոփա Դենիել Հ. Կոհենը խոսում է մեր բանավիճելու մշակույթի ամենատարածված ձևի` պատերազմ-բանավեճի մասին, որում մի կողմը պարտադիր հաղթում է, մյուսը` պարտվում: Նա ցույց է տալիս, որ բանավեճի այս ձևում ակտիվ անհամաձայնության մեջ ներքաշվելու իրական օգուտները կորում են: (Տեսագրված է TEDxColbyCollege-ում)

Էլինոր Լոնգդըն: Ձայներն իմ գլխում

TED2013

Էլինոր Լոնգդըն: Ձայներն իմ գլխում

February 28, 2013


Ըստ ամենայնի` Էլինոր Լոնգդընը մյուս բոլոր ուսանողների պես հաճախում էր համալսարան` հուսառատ ու անհոգս, մինչև նրա գլխում սկսվեցին ձայներ լսվել: Սկզբնական շրջանում անվնաս թվացող այս ներքին ձայները դարձան չափազանց թշնամական ու բռնատիրական` նրա կյանքն իրական մղձավանջի վերածելով: Ախտորոշվելով որպես շիզոֆրենիայով տառապող հիվանդ, թմրադեղեր օգտագործելով և վերջնականապես մերժվելով հասարակության կողմից, որը չգիտեր` ինչպես օգնել նրան` Լոնգդընը ներկայացնում է դեպի հոգեկան առողջություն իր երկարատև ճանապարհորդության հուզիչ պատմությունը և գտնում է, որ իր ձայներին լսել սովորելու միջոցով է, որ կարողացել է հաղթահարել իր հիվանդությունը:

Տանիա Լունա: Ինչպես մեկ ցենտանոց մետաղադրամը ստիպեց ինձ միլիոնատեր զգալ

TED@New York

Տանիա Լունա: Ինչպես մեկ ցենտանոց մետաղադրամը ստիպեց ինձ միլիոնատեր զգալ

July 12, 2012


Մանուկ հասակում Տանիա Լունան լքել է Չերնոբիլից տուժած իր հայրենի գյուղը Ուկրաինայում և տեղափոխվել ԱՄՆ: Նյու-Յորքյան անտունների կացարանում, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ, նա մի օր հատակին մեկ ցենտանոց մետաղադրամ է գտնում: Ավելի հարուստ, քան այդ պահին, նա իրեն այլևս երբեք չի զգացել: Մտքեր մանկության դառն ու քաղցր երջանիկ պահերի մասին ու այն մասին, թե ինչպես չմոռանալ դրանք:

Բերնի Քրաուս: Բերնի Քրաուս: Բնական աշխարհի ձայնը

TEDGlobal 2013

Բերնի Քրաուս: Բերնի Քրաուս: Բնական աշխարհի ձայնը

June 12, 2013


Բերնի Քրաուսը արդեն 45 տարի ձայնագրում է վայրի ձայնային լանդշաֆտներ` քամին ծառերի մեջ, թռչյունների դայլայլը, միջատների թրթուրների նուրբ ձայները: Այսքան տարիների ընթացքում նա տեսել է շատ շրջակա միջավայրեր` արմատապես փոխված մարդկանց կողմից, երբեմն նույնիսկ միջավայրի համար ապահով համարվող գործունեությունների կողմից: Սա մի զարմանալի հայացք է դեպի այն, ինչ մենք կարող ենք սովորել բնության սիմֆոնիաների միջոցով` ծովային անեմոնի քրթմնջոցից մինչև սգացող կուղբի տխուր կանչերը:

Չարմիան Գուչ: Ծանոթացեք գլոբալ կոռուպցիայի թաքնված խաղացողների հետ

TEDGlobal 2013

Չարմիան Գուչ: Ծանոթացեք գլոբալ կոռուպցիայի թաքնված խաղացողների հետ

June 14, 2013


Երբ ծայրահեղ աղքատ երկրի նախագահի որդին սկսում է գնել դղյակներ և սպորտային մեքենաներ իր պաշտոնական 7000 դոլար ամսական աշխատավարձով, Չարմիան Գուչը հուշում է. «Կոռուպցիան տեսադաշտում մի տեղ է»: Թեժ, «աչք բացող» ելույթում (և մի շարք հստակ օրինակներով), նա մատնանշում է, թե ինչպես են գլոբալ կոռուպցիայի հետքերով գնացողները տեսնում գումարների հետևում կանգնած ճանաչված դեմքերին:

Ջոզեֆ Քիմ: Ընտանիքը, որին կորցրել եմ Հյուսիսային Կորեայում  և  ընտանիքը, որին ձեռք եմ բերել ԱՄՆ-ում:

TEDGlobal 2013

Ջոզեֆ Քիմ: Ընտանիքը, որին կորցրել եմ Հյուսիսային Կորեայում և ընտանիքը, որին ձեռք եմ բերել ԱՄՆ-ում:

June 13, 2013


Այժմ ԱՄՆ-ում բնակվող մի փախստական` Ջոզեֆ Քիմը պատմում է Հյուսիսային Կորեայում սովի տարիներին անցկացրած կյանքի մասին: Նա արդեն լիովին նոր կյանք է սկսել, բայց դեռ փնտրում է Հյուսիսային Կորեայում իր կորցրած ընտանիքին:

Կամիլ Սիմեն՝ Փոթորիկ հետապնդողի լուսանկարներ

TED2013

Կամիլ Սիմեն՝ Փոթորիկ հետապնդողի լուսանկարներ

February 28, 2013


Լուսանկարիչ Կամիլ Սիմենը հինգ տարի փոթորիկներ է հետապնդել : Այս ելույթում նա ցույց է տալիս շշմեցնող, աղմկոտ երկինքի լուսանկարներ:

Բիլ Գեյթս. Ուսուցիչները իրական հետադարձ կապի կարիք ունեն:

TED Talks Education

Բիլ Գեյթս. Ուսուցիչները իրական հետադարձ կապի կարիք ունեն:

May 7, 2013


Մինչև վերջերս շատ ուսուցիչներ որպես հետադարձ կապ, ստացել են միայն մի բառ՝ «բավարար»: Եվ առանց հետադարձ կապի, առանց ուղորդման պարզապես անհնար է կատարելագործվել: Բիլ Գեյթսը գտնում է, որ նույնիսկ հաջողակ ուսուցիչները կարող են կատարելագործվել ճիշտ հետադարձ կապի շնորհիվ և նկարագրում իր հիմնադրամի մի ծրագիր՝ առաջարկելով կիրառել այն յուրաքանչյուր դասարանում:

ՇաոԼան: ՇաոԼան Սուեհ: Չինարենը՝ հեշտությամբ:

TED2013

ՇաոԼան: ՇաոԼան Սուեհ: Չինարենը՝ հեշտությամբ:

February 26, 2013


Օտարերկրացու համար չինարեն խոսելը բարդ խնդիր է: Սակայն այդ լեզվի գեղեցիկ և հաճախ խրթին նշանները սովորելը կարող է այդքան էլ բարդ չլինել: ՇաոԼանը հակիրճ ներկայացնում է նշանները, դրանց հիմքում ընկած գաղափարներն ու նշանակությունը՝ պարզ ձևերից անցնելով առավել բարդ հասկացությունների: Անվանենք այն «Չայնիզի»:

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

TED Talks Education

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

May 7, 2013


Փըրլ Արեդոնդոն մեծացել է արևելյան Լոս-Անջելեսում, հայտնի գանգստերական խմբի անդամի դուստր, ով անընդհատ բանտ էր ընկնում: Շատ ուսուցիչներ հրաժարվում էին նրանից, համարելով, որ նա խնդիրներ ունի ղեկավարության հետ: Այժմ որպես ուսուցիչ, նա կառուցում է մեկ այլ տեսակի դպրոց և պատմում իր աշակերտներին իր պատմությունը, որպեսզի նրանք իմանան, որ խնդիր չկա, եթե երբեմն տնայինները առաջնային տեղ չեն գրավում:

Ռեմզի Մուսալլամ: Ռեմզի Մուսալլամ. 3 կանոն, որ կխթանեն սերը ուսման նկատմամբ

TED Talks Education

Ռեմզի Մուսալլամ: Ռեմզի Մուսալլամ. 3 կանոն, որ կխթանեն սերը ուսման նկատմամբ

April 17, 2013


Կյանքին սպառնացող հանգամանքն է դրդել քիմիայի ուսուցիչ Ռեմզի Մուսալլամին թողնելու 10 տարվա «կեղծ դասավանդման» պրակտիկան և հասկանալու մանկավարժի դերը. այն է՝ խթանել հետաքրքրասիրությունը: Զվարճալի և անձնական կյանքին անդրադարձող իր ելույթում Մուսալլամը ներկայացնում է երեք կանոն, որոնք կարող են խթանել երևակայությունն ու սերը ուսման նկատմամբ և ոգևորել աշակերտներին՝ բացահայտելու աշխարհի գաղտնիքները:

Խուան Էնրիքեզ: Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման

TED2013

Խուան Էնրիքեզ: Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման

February 26, 2013


Ի՞նչ կլինի, եթե Էնդի Ուարհոլը սխալվում է, և 15 րոպե հայտնի լինելու փոխարեն, մենք ընդամենը այդքան ժամանակ կարող ենք անհայտ մնալ: Այս կարճ ելույթում Խուան Էնրիքեզը քննարկում է թվային աշխարհի զարմանալի ու հավերժական ազդեցությունը մեր անձնական կյանքի վրա: Անդրադառնալով հին հույներին՝ նա խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվել «թվային դաջվածքների» հետ:

Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։

TED Talks Education

Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։

May 7, 2013


Րիթա Փիրսոնը՝ 40 տարվա ուսուցչուհի, մի անգամ լսեց, թե ինչպես է իր աշխատակիցն ասում, «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար»։ Նրա պատասխանն էր, «Իսկ երեխաները չեն սովորում նրանցից, ում չեն սիրում»։ Ոգեշնչող կոչ ուսուցիչներին հավատալ իրենց աշակերտների ուժերին և մարդկային կապ հաստատել իրական, մարդկային, անձնական մակարդակի վրա։

Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները

TED2013

Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները

February 25, 2013


Տեխնոլոգիաների թեմայով սյունակ վարող Դևիդ Պոգը կիսվում է 10 պարզ համակարգչային, ինտերնետային, սմարթֆոնների և ֆոտոխցիկների վերաբերող հնարքներով: Այո, սրանցից մի մասը կարող է իմանաք, սակայն հաստատ որևէ մեկը կլինի որ չէիք իմանում:

Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:

TED2013

Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:

February 28, 2013


Արդյոք հաղորդագրություն գրելը նշանակում է լավ գրավոր խոսքի «բախճանը»: Ջոն ՄկՎորտերը պնդում է, որ ավելի շատ բան կա ասելու հաղորդագրություններ գրելու մասին` լեզվաբանության և մշակույթի տեսանկյունից, քան թվում է, և դա լավ նորություն է: