TED Talks with Armenian transcript

Ռիկ  Էլիաս` Երեք  բան, որ սովորեցի, մինչ իմ ինքնաթիռը վայր էր ընկնում:

TED2011

Ռիկ Էլիաս` Երեք բան, որ սովորեցի, մինչ իմ ինքնաթիռը վայր էր ընկնում:
7,721,543 views

Ռիկ Էլիասը նստած էր 1549 համարի չվերթ իրականացնող ինքնաթիռի առաջին շարքում, երբ ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց Նյու-Յորքի Հուդզոն գետի վրա 2009 թ-ի հունվարին: Ինչ էր անցնում նրա մտքով, երբ անիծյալ ինքնաթիռը ներքև էր սլանում: TED-ում առաջին անգամ նա կիսվում է այդ պատմությամբ:

Քեթրին Շուլց․ Սխալ լինելու մասին

TED2011

Քեթրին Շուլց․ Սխալ լինելու մասին
4,826,828 views

Մեզանից շատերը կանեն ամեն բան, որպեսզի խուսափեն սխալ լինելուց։ Բայց ի՞նչ եթե մենք սխալվում ենք այդ առումով։ «Սխալաբան» Քեթրին Շուլցը համոզում է մեզ ոչ միայն ընդունել մեր սխալները, այլ նաև ողջունել դրանք։

Սարա Կամինսկի․ Իմ հայրը՝ կեղծարարը

TEDxParis 2010

Սարա Կամինսկի․ Իմ հայրը՝ կեղծարարը
660,630 views

Սարա Կամինսկին պատմում է իր հոր` Ադոլֆոյի զարմանահրաշ պատմությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գործունեության մասին, երբ նրա սրամտությունը և կեղծարարության հանդեպ տաղանդը կյանքեր է փրկել։ TEDxParis-ի այս ելույթը ֆրանսերենով է, և ունի անգլերեն տողատակ։

Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը

TEDxToronto 2010

Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը
1,853,644 views

Տեղական ինքնակառավարումը՝ դպրոցներներում, խորհրդի ընտրություններում, տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ մենք ապրում ենք։ Ինչու՞ մենք ավելի շատ չենք ներգրավվում այդ ամենի մեջ։ Արդյո՞ք պատճառն անտարբերությունն է։ Դեյվ Մեսլինն ասում է՝ ոչ։ Նա սահմանում է 7 խոչընդոտ, որոնք խանգարում են մեզ մասնակցել համայնքի գործերի կառավարմանը, նույնիսկ, երբ մենք իրականում անտարբեր չենք։

Ջեքսոն Բրաուն. «Եթե կարողանայի որևէ տեղ լինել»

TEDxGreatPacificGarbagePatch

Ջեքսոն Բրաուն. «Եթե կարողանայի որևէ տեղ լինել»
704,297 views

TEDxGPGP-ի ժամանակ Ջեքսոն Բրաունը ներկայացրեց մի երգ, որի աշխատանքները սկսել էր դեռ անցած ապրիլ ամսվա ընթացքում, Mission Blue Voyage նավի վրա` ոգեշնչված լինելով Սիլվիա Էրլով: Երգը նվիրված է բացահայտելու օվկիանոսը պահպանելու ուղիներին: Նա երգում է. «Եթե կարողանայի որևէ տեղ լինել, որտեղ էլ որ հիմա լինեի, այստեղ կլինեի»:

Քերոլին Քեյսի՝ Սահմանափակումներից անդին

TEDWomen 2010

Քերոլին Քեյսի՝ Սահմանափակումներից անդին
2,344,099 views

Ակտիվիստ Քերոլին Քեյսին պատմում է իր զարմանահրաշ կյանքի պատմությունը, կիսվելով իր բացահայտման հետ (առանց սպոյլերների)։ Ընկալումներին մարտահրավեր նետող այս ելույթի ընթացքում, Քեյսին խնդրում է մեզ բոլորին շարժվել մեր սահմանափակումներից անդին։

Միկ Էբելինգ՝ Հայտնագործությունը, որն ազատեց «ինքնապարփակման» սինդրոմով տառապող արվեստագետին

TEDActive 2011

Միկ Էբելինգ՝ Հայտնագործությունը, որն ազատեց «ինքնապարփակման» սինդրոմով տառապող արվեստագետին
1,038,911 views

Նյարդային համակարգի հիվանդությունն ամբողջությամբ կաթվածահար է արել գրաֆիտի արվեստագետ ՏԵՄՊՏ-ին, ով աշխարհի հետ կարող է շփվել միայն աչքերը թարթելով: Այս հիշարժան TEDActive-ի ելույթում, ձեռնարկատեր Միք Էբելինգը պատմում է մի մատչելի սարքի մասին, որը ստեղծվել է իր թիմի կողմից՝ հնարավորություն ընձեռելով արվեստագետին և բոլոր նման իրավիճակում գտնվող մարդկանց, կրկին ստեղծագործել։

Սթենլի ՄաքԿրիստել. Լսիր, սովորիր ... հետո առաջնորդիր

TED2011

Սթենլի ՄաքԿրիստել. Լսիր, սովորիր ... հետո առաջնորդիր
3,015,268 views

Գեներալ-գնդապետ Սթենլի ՄաքԿրիստելը կիսվում է ռազմական ուժերում տասնամյակներով ծառայության ընթացքում իր առաջնորդության մասին ձեռքբերած գիտելիքներով: Ինչպե՞ս կարող ես ընդհանուր նպատակի գաղափար ստեղծել տարբեր տարիք և պրոֆեսիոնալիզմի տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց միջև: Լսելու, հասկանալու և սխալներ թույլ տալու միջոցով:

Էրիկ Վայթաքեր. 2,000 ձայնային վիրտուալ երգչախումբ

TED2011

Էրիկ Վայթաքեր. 2,000 ձայնային վիրտուալ երգչախումբ
4,549,867 views

Անցյալ տարվա հուզիչ և ամենահայտնի տեսահոլովակում կոմպոզիտոր Էրիկ Վայթաքերը ղեկավարում էր աշխարհի տարբեր ծայրերից միավորված երգիչների վիրտուալ երգչախումբը: Նա պատմում է, թե ինչպես է հնարավոր YouTube-ի միջոցով իրագործել երաժշտության ստեղծումը և ներկայացնում է իր նոր աշխատանքի առաջին երկու րոպեները. անվանումը` «Քուն», կատարում է վիրտուալ երգչախումբը` 2,052 երգիչներով: Այս ստեղծագործության պրեմիերան կկայանա ապրիլի 7-ին ( այո', հենց YouTube-ում):

Սեբաստիան Թրան: Գուգլի` առանց վարորդի մեքենան

TED2011

Սեբաստիան Թրան: Գուգլի` առանց վարորդի մեքենան
3,196,365 views

Սեբաստիան Թրանն օգնել է կառուցել Գուգլի` առանց վարորդի զարմանալի մեքենան, որը հայտնաբերվել է շատ անձնական որոնումների արդյունքում` մարդկային կյանքեր փրկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելու համար: Շշմեցուցիչ տեսագրությունը ցույց է տալիս, որ «DARPA մարտահրավերներ»-ն անցած մեքենան շարժվում է քաղաքի ակտիվ երթևեկության միջով` առանց որևէ մեկը ղեկին, եւ TED2011-ի փորձնական դրամատիկ տեսանյութերը ցույց են տալիս, թե որքան արագ այն իսկապես կարող է գնալ:

Պատրիցիա Ռայան. Մի' պարտադրեք անգլերենը

TEDxDubai

Պատրիցիա Ռայան. Մի' պարտադրեք անգլերենը
2,138,668 views

TEDxDubai-ի ընթացքում, անգլերենի վաստակավոր ուսուցիչ Պատրիցիա Ռայանն պրովոկացիոն հարցադրում է անում. արդյո՞ք անգլերեն ուղղվածություն ունեցող աշխարհում կանխվում է հոյակապ մտքերի տարածումը այլ լեզուներով: (Օրինակ. ի՞նչ կլիներ, եթե Էյնշտեյնը ստիպված լիներ TOEFL հանձներ). Սա շատ եռանդուն պաշտպանություն է ուղղված թարգմանությանը և մտքերի տարածմանը:

Քլերոն Մքֆեդն: Նախնադարյան առեղծվածը երգելիս

TEDxAmsterdam

Քլերոն Մքֆեդն: Նախնադարյան առեղծվածը երգելիս
450,509 views

«Մարդկային ձայն` խորհրդավոր, ինքնաբուխ, նախնադարյան»: Այս խոսքերով սոպրանո երգչուհի Քլերոն Մքֆեդնը հրավիրում է մեզ ուսումնասիրելու շնչառության և երգեցողության առեղծվածները, մինչ նա կատարում է Ջոն Քեյջի հեղինակած բարդ «Արիա»-ն:

Էյթոր Բենդերը ցուցադրում է մարդկային էկզո-կմախքներ

TED2011

Էյթոր Բենդերը ցուցադրում է մարդկային էկզո-կմախքներ
1,474,901 views

Էյսոր Բենդերը Բերքլի Բիոնիքս ընկերությունից ներկայացնում է երկու հիանալի Էխո-կմախքներ, HULC-ը և eLEGS ռոբոտային լրացումները, որոնք մի օր հնարավորություն են տալու մարդկությանը 200 փաունդ առանց հոգնելու կամ հնարավոր է դարձնելու անվասալյակին գամվածին կանգնել և քայլել:Դա մի հզոր Դեմո է, որը կիրառական կարող է դառնալ մարդկային տարբեր կարողությունների վրա:

Հանս Ռոսլինգը և կախարդական լվացքի մեքենան

TEDWomen 2010

Հանս Ռոսլինգը և կախարդական լվացքի մեքենան
2,973,428 views

Ո՞րն է արդյունաբերական հեղափոխության ամենամեծ հայտնագործությունը։ Հանս Ռոսլինգը պնդում է, որ դա լվացքի մեքենան է։ Օգտագործելով Gapminder-ի նոր գրաֆիկներ, Ռոսլինգը ցույց է տալիս մեզ, թե ինչ հրաշք է տեղի ունենում, երբ տնտեսական աճը և էլեկտրականությունը վերածում են լվացքի ձանձրալի օրը կարդալու` մտավոր աշխատանքի օրվան։

Սարա Քեյ` Եթե ես աղջիկ ունենամ...

TED2011

Սարա Քեյ` Եթե ես աղջիկ ունենամ...
14,428,001 views

«Եթե ես աղջիկ ունենամ, մայրիկի փոխարեն նա ինձ «Բ կետ» կանվանի...» այսպես TED2011-ին իր ելույթը սկսեց բանաստեղծուհի Սարա Քեյը և ոգեշնչեց հանդիսատեսին երկու անգամ ոտնկայս ծափահարել իրեն: Նա պատմում է իր առաջին վերամարմնավորման պատմությունը` լայն աչքերով մի դեռահասից, ով պոեզիա էր կլանում նյու-յորքյան Bowery Poetry Club-ում, մինչև ուսուցիչ, ով երեխաներին պատմում է ինքնաարտահայտման հզոր ուժի մասին V.O.I.C.E. նախագծի շրջանակներում: Բացի այդ, Քեյը հրաշալի կերպով ներկայացնում է «Բ» և «Հիրոշիմա» ստեղծագործությունները:

Դեվիդ Բրուքս՝ սոցիալական էակը

TED2011

Դեվիդ Բրուքս՝ սոցիալական էակը
1,363,457 views

Կիսվելով իր վերջին գրքի հայտնագործություններով, Նյու-Յորք Թայմսի թղթակից Դեվիդ Բրուքսը խորհում է մարդկային բնույթի մասին նոր բացահայտումների շուրջ: Բացահայտումներ, որոնք հսկայական հետևանքներ կարող են ունենալ տնտեսության, քաղաքականության, ինչպես նաև մեր ինքնագիտակցության համար։ Այս հումորային ելույթի ընթացքում նա ցույց է տալիս, որ անհնար է փորձել հասկանալ մարդուն, որպես առանձին անհատ, ով ընտրություններ է կատարում` որպես հիմք ընդունելով իր գիտակից իրազեկությունը։

Էլի Փարիզերը նախազգուշացնում է օնլայն «ֆիլտրող փուչիկների» մասին

TED2011

Էլի Փարիզերը նախազգուշացնում է օնլայն «ֆիլտրող փուչիկների» մասին
5,309,238 views

Մինչ ինտերնետ ընկերությունները ձգտում են հարմարեցնել իրենց կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում, լուրերը և որոնման արդյունքները) մեր անձնական նախասիրություններին, մեզ չնախատեսված վտանգ է սպառնում․ մենք ընկնում ենք «ֆիլտրող փուչիկների» թակարդը և զրկվում ենք հնարավորությունից ստանալ այն տեղեկատվությունը, որը կարող է մարտահրավեր նետել մեզ կամ ընդլայնել մեր աշխարհայացը: Էլի Փարիզերը համոզված է, որ սա ի վերջո վատ հետևանքներ է ունենալու մեզ համար և ժողովրդավարության համար:

Անթոնի Աթալա: Տպելով մարդու երիկամ:

TED2011

Անթոնի Աթալա: Տպելով մարդու երիկամ:
3,095,211 views

Վիրաբույժ Անթոնի Աթալան ցույց է տալիս առաջին փուլում գտվող մի փորձ, որը կարող է մի օր լուծել օրգանների փոխպատվաստման խնդիրը ՝ եռաչափ մի տպիչ, որը օգտագործում է կենդանի բջիջները երիկամի տրանսպլանտատ ստանալու համար։ Նմանատիպ տեխնոլորգիայից օգտվելով Բժ․ Աթալայի երիտասարդ հիվանդը՝ Լյուկ Մասելան 10 տարի առաջ փոխպատվաստվեց նման միզապարկով, ում հետ կծանոթանանք բեմից։

Վաել Գոնիմ․ Եգիպտական հեղափոխություն՝ տեսակետ ներսից

TED2011

Վաել Գոնիմ․ Եգիպտական հեղափոխություն՝ տեսակետ ներսից
1,115,757 views

Վաել Գոնիմը Google-ի ղեկավար աշխատակից է, ով Եգիպտոսի ժողովրդավարական հեղափոխության սկիզբն է դրել՝ ստեղծելով Facebook էջ նվիրված վարչակարգի բռնության զոհի հիշատակին։ Ելույթ ունենալով TEDxCairo-ում, նա պատմում է վերջին երկու ամիսների պատմությունը, երբ եգիպտացիները ցույց տվեցին, որ «մարդկանց իշխանությունն ավելի հզոր է քան իշխանության հասած մարդիկ»։

JR-ի TED մրցանակի ցանկությունը՝ Օգտագործեք արվեստը աշխարհը տակնուվրա անելու համար

TED2011

JR-ի TED մրցանակի ցանկությունը՝ Օգտագործեք արվեստը աշխարհը տակնուվրա անելու համար
3,222,478 views

JR-ը ֆրանսիացի կիսա-անանուն փողոցային «նկարիչ» է, ով օգտագործում է իր ֆոտոխցիկը աշխարհին իր իրական դեմքը ցույց տալու համար, փակցնելով մարդկանց դիմանկարներով պատկերված հսկայական պաստառներ։ TED2011-ին նա արտահայտում է իր համարձակ ցանկությունը. այն է` օգտագործել արվեստը աշխարհը տակնուվրա անելու համար։ Իր աշխատանքին, ինչպես նաև ձեր մասնակցության մանրամասներին ծանոթանալու համար, այցելեք insideoutproject.net կայքը։

Տրիո Ան. Դաշնամուրի, Ջութակի, Թավջութակի Ժամանակակից Ներկայացում

TEDWomen 2010

Տրիո Ան. Դաշնամուրի, Ջութակի, Թավջութակի Ժամանակակից Ներկայացում
847,233 views

Երեք Ան քույրերն (թավջութակահար Մարիան, դաշնակահար Լուսիան, ջութակահար Անգելան) իրենց զգացմունքային երաժշտությամբ նոր շունչ են մտցնում դաշնամուրային տրիոյի մեջ: TedWomen–ի ելույթի ընթացքում նրանք հանդես եկան Բալակրիշնանի «Սկայլայֆ» փայլուն և վառ ստեղծագործությամբ, այնուհետև մատուցեցին Աստոր Պիազզոլայի «Օբլիվիըն» ստեղծագործության իրենց հիասքանչ և ժամանակակից մեկնաբանությունը:

Մադլեն Օլբրայթ՝ Կին և դիվանագետ լինելու մասին

TEDWomen 2010

Մադլեն Օլբրայթ՝ Կին և դիվանագետ լինելու մասին
828,183 views

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը բացահայտ խոսում է քաղաքականության և դիվանագիտության մասին, պնդելով, որ կանանց հարցերը արժանի են գտնվել արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում։ Կանանց հարցերը, շատ հեռու են մեղմ լինելուց, իրականում դրանք հաճախ կյանքի և մահվան հարցեր են։ Անկեղծ և զվարճալի հարց և պատասխան Paley Center-ի աշխատակից Փեթ Միտչելի հետ։

Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը

TEDxRainier

Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը
3,424,262 views

TEDxRainier-ի ժամանակ Պատրիցիա Քուլը կիսվեց ապշեցուցիչ բացահայտումներով այն մասին, թե ինչպես են երեխաները լեզուներ սովորում` լսելով շրջապատող մարդկանց և «վիճակագրություն հավաքելով» այն հնչյունների մասին, որոնք նրանց անհրաժեշտ են: Լաբորատոր փորձերը (և ուղեղի նկարները) ցույց են տալիս, թե ինչպես են 6 ամսական երեխաներն օգտագործում շատ բարդ տրամաբանական կապեր, որպեսզի հասկանան իրենց աշխարհը:

Մայր և դուստր բժիշկ-հերոսուհիներ` Հավա Աբդի + Դեքո Մոհամեդ

TEDWomen 2010

Մայր և դուստր բժիշկ-հերոսուհիներ` Հավա Աբդի + Դեքո Մոհամեդ
457,143 views

Նրանց «Սոմալիի սրբեր» են անվանել: Բժիշկ Հավա Աբդին և նրա դուստր Դեքո Մոհամեդը պատմում են Սոմալիի` իրենց հրաշք կլինիկայի մասին, որտեղ քաղաքացիական պատերազմի և կանանց բացահայտ ճնշման պայմաններում նրանք կառուցել էին հիվանդանոց, դպրոց և խաղաղ համայնք:

Նայջել Մարշ. Ինչպես հասնել հավասարակշռության աշխատանքի և կյանքի միջև

TEDxSydney

Նայջել Մարշ. Ինչպես հասնել հավասարակշռության աշխատանքի և կյանքի միջև
4,669,865 views

Աշխատանք-կյանք հավասարակշռությունը, ըստ Նայջել Մարշի, չափազանց կարևոր է գործատուի կառավարման ներքո գտնվելուը համար: TEDxSydney միջոցառման ժամանակ Մարշը դուրս է բերում կատարյալ հավասարակշռության բանաձևը ընտանիքին նվիրված ժամանակի, անձնական ժամանակի և արդյունավետության միջև ու առաջարկում է մի անհավանական միտք, թե ինչպես դրան հասնել:

Ջոաննա Բլեքլի` Սոցիալական լրատվամիջոցները և գենդերային տարանջատման ավարտը

TEDWomen 2010

Ջոաննա Բլեքլի` Սոցիալական լրատվամիջոցները և գենդերային տարանջատման ավարտը
1,490,974 views

ԶԼՄ-ները ուսումնասիրող Ջոաննա Բլեքլիի խոսքերով լրատվամիջոցները և գովազդային ընկերությունները դեռ օգտագործում են հին դեմոգրաֆիկ մեթոդները իրենց լսարանանը հասկանալու համար, բայց նրանց առցանց հետևելը ավելի ու ավելի դժվար է դառնում: Քանի որ ավանդական լրատվամիջոցները զիջում են իրենց դիրքերը սոցիալական լրատվամիջոցներին, և օգտվողների շարքում կանայք գերակշռում են տղամարդկանց, Բլեքլին բացատրում է` ինչ փոփոխություններ են սպասվում ԶԼՄ-ներին ապագայում:

Լիզա Դոնելի․ Հումորը որպես փոփոխության միջոց

TEDWomen 2010

Լիզա Դոնելի․ Հումորը որպես փոփոխության միջոց
1,435,431 views

Նյու Յորքեր ամսագրի ծաղրանկարիչ Լիզա Դոնելին կիսվում է ժամանակակից աշխարհի մասին իր իմաստուն և զվարճալի ծաղրանկարներով և խոսում այն մասին, թե ինչպես հումորը կարող է օգնել կանանց կանոններ փոխել։

Չերիթի Թիլման-Դիք` կրկին երգել թոքերի կրկնակի փոխպատվաստումից հետո

TEDMED 2010

Չերիթի Թիլման-Դիք` կրկին երգել թոքերի կրկնակի փոխպատվաստումից հետո
605,948 views

«Դու այլևս երբեք չես երգի»,- ասաց նրա բժիշկը: Բայց իր պատմության մեջ, որտեղ խոսվում է նաև բժշկական վերջին հնարավորությունների մասին, օպերային սոպրանո Չերիթի Թիլման-Դիքը կրկնակի փրկության պատմություն է պատմում. մեկը`թոքերի կրկնակի փոխպատվաստումից հետո իր մարմնի փրկության, մյուսը` իր` երգելու անկոտրում կամքով լցված հոգու փրկության մասին: Մի ազդեցիկ պատմություն 2011 թ. TEDMED-ից։

Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում

TEDxPSU

Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում
1,257,589 views

TEDxPSU-ի ժամանակ Էլի Կար-Չելմանը ներկայացնում է երեք պատճառ, որոնք ամբողջովին հիասթափեցնում են տղաներին ու վատ տրամադրվածություն ստեղծում դեպի դպրոցը, և առաջարկում է տղաներին ուսման գործընթաց հետ բերելու իր տարբերակը` բերելով դպրոց իրենց ապրելակերպը, նոր կանոններով, որոնք թույլ են տալիս տղաներին գործել որպես տղա, և տեսախաղեր, որոնք ինչպես ուսուցանում, այնպես էլ զվարճացնում են: