TED Talks with Armenian transcript

Բրենդն Քլիֆորդ: Աշխարհի հնագույն հրաշալիքների ճարտարապետական գաղտնիքները

TED2019

Բրենդն Քլիֆորդ: Աշխարհի հնագույն հրաշալիքների ճարտարապետական գաղտնիքները
642,791 views

Ինչպե՞ս էին հին քաղաքակրթությունները տեղափոխել ահռելի քարերը՝ Սթոունհենջը, բուրգերը եւ Զատկի կզզու արձանները կառուցելու համար։ Այս արագ, հիանալի խոսքում, TED-ի խոսնակ Բրենդն Քլիֆորդը բացահայտում է անցյալի ճարտարապետական գաղտնիքները և ցույց է տալիս, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել այս սրամիտ հնարքները ապագա կառուցումների մեջ։ <<Այն ժամանակաշրջանում, որտեղ մենք նախագծում ենք կառույցներ վերջին 30, գուցե 60 տարում,_ ասում է նա,_ ես կցանկանամ սովորել` ինչպես ստեղծել մի բան, որը կարող է հավերժ հետաքրքրել>>։

Ջորջ Բլեյր-Ուեստ: 3 միջոց՝ երջանիկ ամուսնություն կառուցելու և ամուսնալուծությունից խուսափելու համար

TEDxBrisbane

Ջորջ Բլեյր-Ուեստ: 3 միջոց՝ երջանիկ ամուսնություն կառուցելու և ամուսնալուծությունից խուսափելու համար
3,158,765 views

Ամուսնանալն ու կյանքն ինչ-որ մեկի հետ կիսելը ամենակարևոր որոշումն է, որ կարելի է կյանքում կայացնել: Բայց քանի որ ամունալուծությունների մակարդակը որոշ երկրներում հասնում է 50 տոկոսի, կողակից ընտրելիս կարելի է դիմել որոշակի օգնության: Այս կիրառելի և ուսուցանող ելույթում հոգեբույժ Ջորջ Բլեյր-Ուեստը նշում է 3 միջոց՝ ամուսնալուծությունը կանխելու համար և վերհանում է խնդիրներ, որոնց հետ կարեկի է առնչվել մինչև ամուսնանալը:

Մերի Մեյքր: Ինչո՞ւ եմ ես պայքարում փախստական աղջիկների կրթության համար (ինձ նման)

TEDxKakumaCamp 20171215

Մերի Մեյքր: Ինչո՞ւ եմ ես պայքարում փախստական աղջիկների կրթության համար (ինձ նման)
1,354,417 views

Երեխա հասակում պատերազմից տուժած Հարավային Սուդանից ժածչելուց հետո Մերի Մեյքրը ապահովությունու հույս գտավ Քենյայի Կակումա փախստականների ճամբարում:Հիմա, ինքը ինելով երիտասարդ փախստականների ուսուցիչ, նա կրթությունն ընկալում է որպես անհրաժեշտ պայման՝ կյանքը վերակառուցելու և արտոնություններ տալու համար աղջիկների մի սերնդի, որին հաճախ թույլ չի տրվում դասարան մտնել: «Պատերազմ ապրած երեխայի համար կրթությունը նրանց արցունքները կարող է վերածել խաղաղության ձգտման»,-ասում է Մեյքրը:

Թինա Սիլիգ: Նվազագույն ռիսկեր, որոնք կօգնեն ավելի հաջողակ դառնալ

TED Salon Brightline Initiative

Թինա Սիլիգ: Նվազագույն ռիսկեր, որոնք կօգնեն ավելի հաջողակ դառնալ
2,927,453 views

Հաջողությունը հազվադեպ է ճայթում կայծակի պես՝ մեկուսի ու դրամատիկ: Այն ավելի շուտ մշտաշունչ քամու է նման: Հաջողություն որսալը հեշտ է, բայց ոչ ակնհայտ: Այս խորաթափանց ելույթում Սթենֆորդի ինժեներական դպրոցի պրոֆեսոր Թինա Սիլիգը խոսում է հաջողությունը մեծացնելու, ձեր ունակությունները տեսնելու և հնարավորությունները որսալու երեք անսպասելի հնարքների մասին:

Հասինի Ջայատիլակա: Ինչպե՞ս են հաղորդակցվում քաղցկեղի բջիջները և ինչպե՞ս մենք կարող ենք դանդաղեցնել նրանց

TEDxMidAtlantic

Հասինի Ջայատիլակա: Ինչպե՞ս են հաղորդակցվում քաղցկեղի բջիջները և ինչպե՞ս մենք կարող ենք դանդաղեցնել նրանց
1,769,315 views

Երբ քաղցկեղի բջիջները իրար մոտ հավաքվում են ուռուցքում, կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ և համակարգել իրենց շարժումը ամբողջ մարմնում: Ի՞նչ կլիներ, եթե կարողանայինք ընդհատել այս գործընթացը: Այս`գիտության նորագույն զարգացումների մասին հանրամատչելի ելույթում, Հասինի Ջայատիլական խոսում է քաղցկեղի բջիջների հաղորդակցությունը և տարածվելու իրենց մահացու ունակությունը դադարեցնելու նորարարական մեթոդի մասին իր աշխատանքից:

Սուպասորն Սուվաջանակորն: Իրական մարդկանց կեղծ տեսանյութեր և ինչպես ճանաչել դրանք

TED2018

Սուպասորն Սուվաջանակորն: Իրական մարդկանց կեղծ տեսանյութեր և ինչպես ճանաչել դրանք
1,453,308 views

Կարծո՞մ եք՝ կարողանում եք ճանաչել կեղծ տեսանյութերը, որտեղ հայտնի մարդիկ ասում են բաներ, որ իրական կյանքում երբեք չեն ասել: Այս զարմանալի ելույթում և տեխնիկական ցուցադրություններում տեսեք, թե դրանք ինչպես են ստեղծվում: Համակարգչային գիտնական Սուպասորն Սուվաջանակորնը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը, որպես ասպիրանտ, օգտագործել Ալ-ը և 3D մոդելավորումը, որպեսզի ստեղծի մարդկանց՝ իրական թվացող կեղծ տեսանյութեր՝ համաժամեցված ձայնագրության հետ: Իմացեք ավելին այս տեխնոլոգիայի և էթիկական տարրերի, և կրեատիվ հնարավորությունների, նաև՝ այն քայլերի մասին, որոնք արվում են դրա սխալ օգտագործման դեմ պայքարելու համար:

Միխայիլ Զիգար: Ինչպե՞ս կարտացոլվեր ռուսական հեղափոխությունը սոցիալական մեդիայում

TED2018

Միխայիլ Զիգար: Ինչպե՞ս կարտացոլվեր ռուսական հեղափոխությունը սոցիալական մեդիայում
1,432,185 views

Ինչպես ասում են`պատմությունը գրում են հաղթողները, բայց այն ինչպիսի՞ն կլիներ, եթե գրվեր յուրաքանչյուրի ձեռքով: Լրագրող և ԹԵԴ-ի հետևորդ Միխայիլ Զիգարը առաքելություն է ստանձնել`Project1917-ի միջոցով մեզ ցույց տալու «մահացած մարդկանց սոցիալական ցանց», որը հրապարակում է իրական օրագրեր և նամակներ`պատկանող 3000 մարդկանց, որ ապրել են ռուսական հեղափոխության ժամանակ: Ցույց տալով այնպիսի անձանց ամենօրյա խոհեր, ինչպիսիք են Լենինը, Տրոցկին և այլք, ծրագիրը նոր լույս է սփռում պատմության վրա`ինչպիսին այն կար և ինչպիսին կարող էր լինել: Իմացեք ավելին անցյալի թվային ներկայացման և Զիգարի վերջին ծրագրի մասին, որը վերաբերում է վերափոխիչ 1968 թվականին:

Ռոդին Լյասոֆ: Ինչպե՞ս կարող են ինքնակառավարվող թռչող տաքսիները փոխել ձեր ճամփորդության ձևը

TED2018

Ռոդին Լյասոֆ: Ինչպե՞ս կարող են ինքնակառավարվող թռչող տաքսիները փոխել ձեր ճամփորդության ձևը
1,593,235 views

«Թռիչքներն ավելի անհատական են դառնալու»,- ասում է ավիացիոն գործարար Ռոդին Լյասոֆը: Այս դիդակտիկ ելույթում նա պատկերացնում է օդային ճամփորդության մի նոր ոսկե դարաշրջան, որտեղ փոքր, ինքնակառավարվող օդային տաքսիները մեզ թույլ կտան շրջանցել խցանումները և հիմնովին կփոխեն քաղաքներում շրջագայելու ձևը: «Անցյալ դարում թռիչքները միացրին մոլորակի տարբեր մասերը»,- ասում է Լյասոֆը, - «հաջորդում դրանք կվերամիավորեն մեր տեղական համայնքները»:

Իան Ֆիրթ: Կամուրջները պիտի գեղեցիկ լինեն

TED2018

Իան Ֆիրթ: Կամուրջները պիտի գեղեցիկ լինեն
1,215,979 views

«Կամուրջները պիտի լինեն ֆունկցիոնալ, անվտանգ և դիմացկուն, բայց նաև`նրբագեղ և գեղեցիկ»,-ասում է կառուցող ինժեներ Իան Ֆիրթը: Հին ու նոր կամուրջներն ուսումնասիրելով`Ֆիրթը բացահայտում է նորարարությունների ներուժը և այս կարևոր կառույցների բազմազան տարբերակներ և, թե ինչքան կարևոր է երևան հանել մեր միասնությունը, սանձազերծել մեր կրեատիվությունը և ցույց տալ մեր անհատականությունը:

Օլգա Յուրկովա: Ռուսաստանի կեղծ լուրերի կայսրության դեմ պայքարը

TED2018

Օլգա Յուրկովա: Ռուսաստանի կեղծ լուրերի կայսրության դեմ պայքարը
1,312,757 views

Երբ փաստերը կեղծ են, որոշումները սխալ են, ասում է խմբագիր և TED Fellow Օլգա Յուրկովան: Սխալ լրատվության տարածումը դադարեցնելու համար նա և մի խումբ լրագրողներ գործարկել են StopFake.org- ը, որը բացահայտում է կողմնակալ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվությունները՝ վերականգնելու մեր լրագրողների, ղեկավարների և հաստատությունների նկատմամբ կորցրած վստահությունը: Իմացեք ավելին ապատեղեկատվության դեմ պայքարի մասին, ինչպես նաև երկու կարևոր եղանակներ, որոնցով մենք կարող ենք ապահովել, որ մենք կեղծ լուրեր չենք ընթերցում (կամ կիսում):

Ռեբեկա Հվանգ: Քո մեջ զանազանություն ունենալու հզորությունը

TED2018

Ռեբեկա Հվանգ: Քո մեջ զանազանություն ունենալու հզորությունը
1,747,140 views

Ռեբեկա Հվանգը իր ողջ կյանում խճճված է եղել իր ինքնությունների մեջ`կորեական ծագում, արգենտինական դաստիարակություն, կրթություն ԱՄՆ-ում, և երկար ժամանակ չի կարողացել գտնել մի տեղ, որը կկոչեր տուն: Բայս այս դժվարությունների հետ մեկտեղ նա մի բան է հասկացել. բազմազգ արմատները այսօրվա գլոբալացող աշխարհում առավելություն են: Իր ելույթում Հվանգը ցույց է տալիս մեր խառն ինքնությունները ընդունելու անթիվ առավելությունները և հույս է տածում ստեղծել մի աշխարհ, որտեղ ինքնությունը միջոց կլինի` մարդկանց միավորելու, ոչ թե օտարելու համար:

Կուստավ Դեյ: Ինչպես է նորաձևությունն օգնում մեզ արտահայտել, թե ով ենք մենք -- և ինչ ենք խորհրդանշում

TED@Tommy

Կուստավ Դեյ: Ինչպես է նորաձևությունն օգնում մեզ արտահայտել, թե ով ենք մենք -- և ինչ ենք խորհրդանշում
1,173,968 views

Ոչ ոք երկու անգամ չի մտածում Նյու Յորքում կապույտ ջինս կրող կնոջ մասին -- բայց երբ Նոբելյան դափնեկիր Մալալան է այն կրում, դա քաղաքական գործ է։ Ամբողջ աշխարհում, անհատականությունը կարող է հանցանք լինել, և հագուստն էլ կարող է բողոքի մի ձև լինել։ Մեր կրածի ուժի մասին զրույցում, Կուստավ Դեյը ուսումնասիրում է, թե ինչպես է նորաձևությունը տալիս մեզ ոչ բառային անհամաձայնության լեզու և ոգևորում մեզ ընդունել մեր իրական եսը։

Էդսել Սալվանյա: ՄԻԱՎ-ի վտանգավոր զարգացումը։

TEDGlobal 2017

Էդսել Սալվանյա: ՄԻԱՎ-ի վտանգավոր զարգացումը։
1,348,118 views

Կարծում ե՞ք մենք հաղթում ենք ՄԻԱՎ-ի դեմ պատերազմը։Միգուցե ոչ քանզի նոր դեղերին դիմադրող, միջավայրին ադապտացվող վարակների ալիքը մոտենում է։ Այս զարմացնող զրուցում,TED-ի խոսնակ Էդսել Սալվանյան նկարագրում է ՄԻԱՎ-ի ագրեսին ենթախմբի AE-ի մասին, որը ներթափանցել է նրա հայրենիքը՝ Ֆիլիպինները և զգուշացնում մեզ թե ինչը կարող է դառնալ գլոբալ համաճարակ։

Ռեբեկա Քլեյնբերգեր: Ինչո՞ւ չենք սիրում մեր սեփական ձայնը

TEDxBeaconStreet

Ռեբեկա Քլեյնբերգեր: Ինչո՞ւ չենք սիրում մեր սեփական ձայնը
3,169,320 views

Ձայնն անզանազանելի է նրանից, թե ինչպես են այլ մարդիկ տեսնում ձեզ, բայց ձեր վերաբերմունքը դրան այնքան էլ միանշանակ չէ: Ռեբեկա Քլեյնբերգերը ուսումնասիրում է, թե մենք ինչպես ենք օգտագործում և հասկանում մեր և ուրիշների ձայները: Նա բացատրում է, թե ինչու մարդկանց դուր չի գալիս իրենց ձայնագրված ձայնը, տարբերությունները արտաքին, ներսի և ներքին ձայների միջև, և այն տարօրինակ մաները, որոնց շուրջ հաղորդակցվում եք`առանց դրա մասին տեղյակ լինելու:

Բեթ Մալոնե: Ինչպես հորս թուլամտությունը փոխեց իմ կարծիքը կյանքի և մահվան մասին

TED Residency

Բեթ Մալոնե: Ինչպես հորս թուլամտությունը փոխեց իմ կարծիքը կյանքի և մահվան մասին
1,258,144 views

Բեթ Մալոնեն պատմում է խորը անձնական պատմություն, նրա հոր պայքարի մասին՝ ճակատաքունքային թուլամտությամբ տառապող։ Եվ ինչպես դա փոխեց նրա մտքերը կյանքի և մահվան մասին։ Զրույց աղջկա սիրո մասին - թույլ տալով խաղաղություն գտնել

Ջոն  Բուգզ և Լիլ  Բաք: Հարգանքի տուրք Մայր Հողին. պար

TED2017

Ջոն Բուգզ և Լիլ Բաք: Հարգանքի տուրք Մայր Հողին. պար
305,940 views

Շարժումների արվեստագետներ Ջոն Բուգզի և Լիլ Բաքի դեբյուտը <<Հարգիր մորտ>>: Ասված բառերի նուրբ և հզոր ներկայացում: Ջութակ և պար, որը պատկերում է մարդկության և բնության միջև եղած տանջալի փոխհարաբերություննեը:

Թոմ Գրուբեր: Ինչպես արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է հզորացնել մեր հիշողությունը, աշխատանքը և սոցիալական կյանքը

TED2017

Թոմ Գրուբեր: Ինչպես արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է հզորացնել մեր հիշողությունը, աշխատանքը և սոցիալական կյանքը
2,030,318 views

Մեր մեքենաները ինչքանո՞վ կարող են մեզ հզորացնել: Թոմ Գրուբերը՝ Սիրիի համահեղինակը ցանկանում է ստեղծել <<հումանիստական ԱԲ>>, որը մեզ հետ մրցակցելու (կամ փոխարինելու) փոխարեն կզարգացնի և կհամագործակցի մեզ հետ: Նա ապագայի հետ կապված կիսում է իր դիրքորոշումը, որտեղ ԱԲ կօգնի մեզ հասնել գերմարդկային արտադրողականության՝ ընկալման, ստեղծագործական և ճանաչողական գործառույթներում, սկսած գերլիցքավորելով մեր կառուցողական հմտությունները, վերջացրած մեզ մեր երբևէ կարդացած, կամ երբևէ հանդիպած մարդու անունը հիշելու մեջ: <<Մենք արհեստական բանականության վերածննդի մեջտեղում ենք>>. ասում է Գրուբերը: <<Ամեն անգամ, ինչքանով մեքենաներն են հզորոնում այդքանով էլ մենք ենք հզորանում>>:

Մառլոն Պետերսոն: Արդյոք ես մարդ չե՞մ: 
Կոչ քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին

TED Residency

Մառլոն Պետերսոն: Արդյոք ես մարդ չե՞մ: Կոչ քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին
1,201,492 views

Հանցագործության համար, որ նա գործել է 20 տարեկանում, դատարանը Մառլոն Պետերսոնին դատապարտեց 10 տարվա ազատազրկման, և, ինչպես նա է ասում, կյանքի մի անպատեհ ժամանակահատված: Լինելով ճաղավանդակների ետևում, Պետերսոնը փրկություն գտավ Բրուկլինի աշակերտների հետ իրականացվող PenPal մենթորության ծրագրի միջոցով: Իր համարձակ խոսքում նա հիշեցնում է մեզ թե ինչու պետք է ներդրում ունենանք այն մարդկանց մեջ, ում հասարակությունը ցանկանում է անտեսել և մերժել:

Ռաջ Փանջաբի: Ոչ ոք չպետք է մահանա բժշկից շատ հեռու ապրելու պատճառով

TED2017

Ռաջ Փանջաբի: Ոչ ոք չպետք է մահանա բժշկից շատ հեռու ապրելու պատճառով
1,337,947 views

Հիվանդությունը համընդհանուր է, բուժման հնարավորությունը` ոչ: Բժիշկ Ռաջ Փանջաբին համարձակ տեսլական ունի` առողջապահությունը հասանելի դարձնել բոլորին, ամենուրեք: 2017 թվականի TED-ի մրցանակով, Փանջաբին կառուցում է Համայնքային Առողջապահական Ակադեմիա` մի գլոբալ հարթակ, որի նպատակն է աշխատատեղեր ստեղծելով արդիականացնել համայնքի բուժաշխատողների անհրաժեշտ հմտություններ սովորելը:

Սիթավա Վաֆուլա: Էպիլեպսիայով ապրելու մասին

TEDNairobi Ideas Search

Սիթավա Վաֆուլա: Էպիլեպսիայով ապրելու մասին
891,685 views

Երբեմնի էպիլեպտիկ, այժմ հոգական առողջության ջատագով Սիթավա Վաֆուլան պայքարում է իր հիվանդության հետ իր մտքերը շարադրելով: Այժմ, նա պաշտպանում է նրանց, ովքեր դեռևս պատրաստ չեն բարձրաձայնելու իրենց ախտորոշման մասին՝ հորդորելով դադարել անարգանքը և տաբուն այս հիվանդության շուրջը:

Քարիմ Աբուլնագա: Ամառային դպրոց, ուր երեխաները իրոք կուզեին այցելել

TED2017

Քարիմ Աբուլնագա: Ամառային դպրոց, ուր երեխաները իրոք կուզեին այցելել
1,211,003 views

Ամառվա ընթացքում ԱՄՆ-ի ցածր եկամտով թաղամասերի երեխաները մոռանում են ուսումնական տարվա ընթացքում իրենց սովորածի երեք ամիսը: Կրթության գործարար և TED խոսնակ Քարիմ Աբուլնագան ուզում է հակադարձել այս ուսումնական կորուստը` «ամառային անկում»-ը վերածելով հնարավորության` առաջ անցնելու և զարգանալու դեպի ավելի պայծառ ապագա:

Մայքլ Բիերուտ: Ինչպես ձևավորել գրադարան, որն երեխաների մոտ կարդալու ցանկություն  կառաջացնի:

TEDNYC

Մայքլ Բիերուտ: Ինչպես ձևավորել գրադարան, որն երեխաների մոտ կարդալու ցանկություն կառաջացնի:
1,850,983 views

Երբ Մայքլ Բիերուտը ստանձնեց հանրային դպրոցների գրադարնների լոգոների ստեղծմանը, նա գաղափար անգամ չուներ, որ նա ձեռնամուխ էր լինում երկար տարիների խանդավառ ծրագրի: Իր այս կենսուրախ խոսքում նա հիշում է իր սևեռուն որոնումները բերելու էներգիան, ուսումը, արվեստը և գրաֆիկան այս կախարդական վայրեր, որտեղ դպրոցի գրադարանավարուհիները կարող են ներշնչել կարդացողների և մտածողների նոր սերունդների:

Sangu Delle: Հոգեկան առողջությունը հոգ տանելն ամոթ չէ:

TEDLagos Ideas Search

Sangu Delle: Հոգեկան առողջությունը հոգ տանելն ամոթ չէ:
2,271,856 views

Երբ սթրեսը չափազանց շատ էր ձեռնարկատեր Sangu Delle-ի համար, նա ստիպված էր դիմակայել իր խորը կանխակալ կարծիքը. տղամարդիկ չպետք է հոգ տանեն իրենց հոգեկան առողջության մասին: Անձնական զրույցում Delle-ը կիսվում է այն մասին, թե ինչպես է սովորել կարգավորել հուզմունքը մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ անհարմար են զգում հույզեր արտահայտելուց: Ինչպես նա է ասում. «Մեր զգացածի մասին անկեղծ լինելը մեզ թույլ չի դարձնում; այն մեզ մարդկային է դարձնում»:

Դեյվիդ Ր. Ուիլյամս: Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա

TEDMED 2016

Դեյվիդ Ր. Ուիլյամս: Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա
1,360,391 views

Ինչու՞ մաշկի գույնն այդքան կարևոր է առողջության համար: Դեյվիդ Ր. Ուիլյամսը մշակել է ցուցանիշներ՝ գնահատելու խտրականության ազդեցությունը բարեկեցության վրա, որոնք դուրս են գալիս ավանդական՝ կրթության և եկամտի վրա հիմնված խտրականությունների մեր պատկերացումներից: Նրա նպատակն է բացահայտել, թե ինչպես են քողարկված կողմնապահությունը, սևամորթների բնակելի տարածքների մեկուսացումը և բացասական կարծրատիպերը ստեղծում և սնում անհավասարությունը: Այս անկեղծ ու բացահայտ ելույթում Ուիլյամսը ապացուցում է, թե ինչպես է ռասիզմը կեղծ համակարգեր ստեղծում, և բերում է հուսադրող ծրագրերի օրինակներ, որոնք կոչված են քանդելու խտրականության այդ համակարգը Միացյալ Նահանգների ողջ տարածքում:

Դան Բելլ: Ամերիկայի մահացած առևտրի կենտրոնների ներսում

TEDxMidAtlantic

Դան Բելլ: Ամերիկայի մահացած առևտրի կենտրոնների ներսում
2,097,290 views

Ի՞նչ է տեղի ունենում, երբ առևտրի կենտրոնը ավերվում է: Կինոռեժիսոր Դեն Բելը առաջնորդում է մեզ առևտրի լքված մոնոլիտներով` ապահովելով զարմանալիորեն զվարճալի և քնարերգական լուսաբանում սպառողականության, երիտասարդական մշակույթի և ոգեշնչման վերաբերյալ, որ կարող ենք գտնել անկման ժամանակ:

Միքաել Լ. Սուլիվան: Օգնություն խնդրելը ուժի նշան է, և ոչ թուլության

TEDWomen 2016

Միքաել Լ. Սուլիվան: Օգնություն խնդրելը ուժի նշան է, և ոչ թուլության
1,604,468 views

Մենք բոլորս կյանքում հանդիպում ենք մարտահրավերների - մի քանիսը կարող ենք կանխատեսել, մի քանիսը` ոչ, ասում է Միշել Լ. Սուլիվանը: Հեռանկարների մասին խոսքում Սուլիվանը կիսվում է բանականությունով և իմաստությամբ լի պատմություններով և հիշեցնում, որ մենք բոլորս մասնիկ ենք միմյանց օգնելու համակարգի: "Միակ կոշիկները, որոնցով կարող ես քայլել, քո կոշիկներն են" ասում է նա: "Կարեկցանքով, խիզախությամբ և փոխըմբռմամբ, մենք կարող ենք քայլել միասին, կողք կողքի":

Ռոդրիգո և Գաբրիելա: Էլեկտրական ակուստիկ կիթառով կատարում

TED2015

Ռոդրիգո և Գաբրիելա: Էլեկտրական ակուստիկ կիթառով կատարում
2,785,906 views

Իրենց "The Soundmaker" երգի կենդանի կատարման ընթացքում Ռոդրիգոն և Գաբրիելան համատեղում են սարսափելի արագ ակորդներն ու ապշեցնող ռիթմերը, որպեսզի ստեղծեն մի ոճ` կենտրոնանալով և՛ ֆլամենկո կիթառի, և՛ ծանր մետալի վրա:

Ջոնաթան Հաիդթ: Կարո՞ղ է պառակտված Ամերիկան վերականգնվել :

TEDNYC

Ջոնաթան Հաիդթ: Կարո՞ղ է պառակտված Ամերիկան վերականգնվել :
2,005,570 views

Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն վերականգնվել 2016 թվականի բացասական պարտիզանական ընտրություններից հետո: Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հաիդթը ուսումնասիրում է էթիկան, որը մեր քաղաքական ընտրության հիմքն է: TED-Ի կուրատոր Քրիս Անդերսոնի հետ զրույցում նա բացատրում է մտածելակերպի տրամաբանական և պատմական կապերը, որոնք ուղղորդեցին Ամերիկայում այսպիսի սուր պառակտումների, և տալիս է տեսակետ, թե ինպես պետությունը պետք է շարժվի առաջ: