TED Talks with Armenian transcript

Կեվին Սլավին. ինչպես են ալգորիթմերը ձևավորում մեր աշխարհը

TEDGlobal 2011

Կեվին Սլավին. ինչպես են ալգորիթմերը ձևավորում մեր աշխարհը
4,199,898 views

Կեվին Սլավինը պնդում է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը ստեղծված է, և լայնորեն կառավարվում է ալգորիթմներով: TEDGlobal-ի այս գրավիչ զրույցում նա ցույց է տալիս, թե ինչպես են այս համակարգչային համալիր ծրագրերը որոշում. հետախուզական տակտիկան, շուկայական գները, կինոնկարների սցենարները և ճարտարապետությունը: Եվ նա զգուշացնում է, որ մենք գրում ենք կոդ, որը չենք կարող հասկանալ, ուստի և չենք կարող կառավարել:

Թենդի Նյուտոն` Ընդունել ուրիշներին, որպեսզի ընդունես ինքդ քեզ:

TEDGlobal 2011

Թենդի Նյուտոն` Ընդունել ուրիշներին, որպեսզի ընդունես ինքդ քեզ:
3,029,159 views

Դերասանուհի Թենդի Նյուտոնը պատմում է իր պատմությունը, թե ինչպես է բացահայտել իր «տարբեր լինելը». նախ որպես մանուկ, ով մեծանում էր երկու միմյանցից շատ տարբեր մշակույթներում, և հետո որպես դերասանուհի, ով տարբեր դերեր էր խաղում: Շատ ջերմ, իմաստուն բանախոսություն, անմիջապես TEDGlobal 2011-ի բեմից:

Միքո Հիփոնին: Պայքար վիրուսներ դեմ

TEDGlobal 2011

Միքո Հիփոնին: Պայքար վիրուսներ դեմ
1,847,520 views

Արդեն շուրջ 25 տարի է, ինչ առաջին համակարգչային վիրուսը (Brain A) վնասում է համացանցը, և ինչը մի ժամանակ զայրույթ էր պատճառում այժմ դարձել է լուրջ սպառնալիք հանցագործների և լրտեսների ձեռքում: Համակարգչային անվտանգության փորձագետ Միքքո Հիփոնեն պատմում է ինչպես կարող ենք կանխել համացանցին սպառնացող այս ծանոթ սպառնալիքը:

Նադիա Ալ-Սաքաֆ. Յեմենն իմ աչքերով

TEDGlobal 2011

Նադիա Ալ-Սաքաֆ. Յեմենն իմ աչքերով
589,435 views

Քանի որ Յեմենում քաղաքական խառնաշփոթը շարունակվում է, <<Յեմեն Թայմս>> շաբաթաթերթի խմբագիր Նադիա Ալ-Սաքաֆը, ով հյուրընկալվել է Ted Global-ում, Փեթ Միտչելի հետ զրուցում է այդ թեմայի շուրջ: Ալ-Սաքաֆի ներկայացրած անկախ, անգլալեզու շաբաթաթերթը կենսական նշանակություն ունի տեղեկատվության փոխանակման և Յեմենին նոր տեսք տալու գործում, ինչպես նաև այդ երկրի կանանց` որպես հավասար գործընկերների ընդունման և նրանց փոխարինման առումով:

Թիմ Հարֆորդ. Փորձարկումը, սխալը և Աստծո բարդույթը

TEDGlobal 2011

Թիմ Հարֆորդ. Փորձարկումը, սխալը և Աստծո բարդույթը
2,044,503 views

Տնտեսագետ-գրող Թիմ Հարֆորդն, ով ուսումնասիրում է համալիր համակարգեր, գտել է զարմանալի կապ դրանցից հաջողակների միջև. այն, որ դրանք կառուցված են փորձարկման և ձախողման ճանապարհով: TEDGlobal 2011-ի այս փայլուն ելույթում նա մեզ համոզում է ընդունել մեր անփութությունը և սկսել անել ավելի լավ սխալներ:

Ռեբեկա ՄկՔինոն: Եկե՛ք հետ վերադարձնենք համացանցը:

TEDGlobal 2011

Ռեբեկա ՄկՔինոն: Եկե՛ք հետ վերադարձնենք համացանցը:
819,434 views

TEDGlobal-ի այս հզոր ելույթում Ռեբեկա ՄկՔինոնը նկարագրում է ծավալվող պայքարը կիբերտարածությունում ազատություն և վերահսկողություն ձեռք բերելու համար: Նա հարցնում է. «Ինչպե՞ս կարող ենք ձևավորել համացանցի հաջորդ փուլը` հիմնված պատասխանատվության ու ազատության վրա, վերահսկման փոխարեն»: Նա հավատում է, որ համացանցը մոտենում է «Մագնա Կարտա» կետին, երբ աշխարհի բազում քաղաքացիներ իրենց կառավարություններից պահանջեցին պաշտպանել իրենց ազատ խոսքի և շփման իրավունքը:

Նաթհան Միրվոլդ - Խոհարարությունն ինչպես երբևէ

TED2011

Նաթհան Միրվոլդ - Խոհարարությունն ինչպես երբևէ
1,606,673 views

Խոհարարական գրքի հեղինակ Նաթհան Միրվոլդը իր հեղինակավոր աշխատանքի` <<Ժամանակակից խոհանոց>> գրքի մասին, որտեղ կիսվում է իր հիանալի լուսանկարչական լուսաբանումների գաղտնիքներով, ինչպես նաև ցուցադրվում են սննդի կտրվածքները պատրաստման փուլի ընթացքում:

Մեթ Քատս՝ Փորձիր մի նոր բան 30 օրվա ընթացքում

TED2011

Մեթ Քատս՝ Փորձիր մի նոր բան 30 օրվա ընթացքում
12,215,040 views

Արդյո՞ք կա մի բան, որ դուք միշտ ցանկացել եք անել, բայց երբեք չեք արել։ Մեթ Քատսն առաջարկում է փորձել դա 30 օրվա ընթացքում։ Այս կարճ և զվարճալի ելույթը առաջարկում է նոր տեսանկյուն նպատակներ սահմանելու և դրանց հասնելու շուրջ։

Ռոբերթ Համոնդ. կառուցել այգի երկնքնում

TED2011

Ռոբերթ Համոնդ. կառուցել այգի երկնքնում
863,704 views

Նյու Յորքը պատրաստվում էր ապամոնտաժել Հայլայնը՝ Մանհեթթենում գնտվող լքված վերգետնյա երկաթուղին, երբ Ռոբերթ Համոնդը և նրա մի քանի ընկերներ առաջարկեցին. իսկ ինչո՞ւ այն չդարձնենք այգի։ Այս տեղական մշակութային ակտվիզմի մասին պատմությունում նա կիսվում է այն մասին, թե ինչպես դա տեղի ունեցավ։

Ջոշուա Ուոլթերզ: Լինել այնքան գիժ, որքան պետք է

Full Spectrum Auditions

Ջոշուա Ուոլթերզ: Լինել այնքան գիժ, որքան պետք է
1,851,774 views

TED-ի Լայնասպեկտր Լսումների ժամանակ Ջոշուա Ուոլթերզը, ով երկբևեռ է, անցում է կատարում մտավոր արատի և մտավոր <<օժտվածության>> միջև գտնվող գծով: Իր հումորային, մտածելու տեղիք տվող զրույցում նա հարցնում է. Ո՞րն է գժությունը դեղերով բուժելու և ստեղծագործական խենթության եզրը ու ցանկությունը վարելու միջև ճիշտ բալանսը:

Ջոք Չհրչ` Հոգածության շրջանը

TED2007

Ջոք Չհրչ` Հոգածության շրջանը
809,620 views

Այս երեք րոպեանոց ներկայացման մեջ, ծաղրանկարիչ և ուսուցանող Ջոք Չհրչը պատմում է իր ուսուցչի հուզիչ պատմությունը այն մասին, թե ինչպես է նա հոգ տարել իր մասին, երբ մնացածներն անտարբեր էին, և թե ինչպես է նա նույն կերպ պատախանել իր ուսուցչի արարքին:

Դանիել Թամետ; Իմացության տարբեր ուղիներ

TED2011

Դանիել Թամետ; Իմացության տարբեր ուղիներ
2,246,769 views

Դանիել Թամեթն ունի լեզվական, թվային և տեսողական սինեսթեզիա, ինչը նշանակում է, որ տառերի, թվերի և գույների իր ընկալումը հյուսված է իրար, ինչն էլ հնարավորություն է տալիս նոր կերպ ըմբռնել և հասկանալ աշխարհը։ «Կապույտ օրը ծնված» գրքի հեղինակը կիսում է մեզ հետ արվեստի և լեզուների հանդեպ իր սերը՝ իր իսկ գեղեցիկ ուղեղը ներթափանցելու միջոցով։

Մայա Բեյզեր(ները) և նրա թավջութակ(ներ)ը

TED2011

Մայա Բեյզեր(ները) և նրա թավջութակ(ներ)ը
991,353 views

Թավջութակահար Մայա Բեյզերը, իր իսկ 7 կրկնօրինակների միջոցով նվագում է 8 մասից բաղկացած մի շքեղ ժամանակակից էտյուդ, որը վերածվում է մի մեդիտատիվ տեսա-երաժշտական հիբրիդի: Կիրառելով տեխնոլոգիական ռեսուրսներ՝ նա անսահման հնարավորություններ է ստեղծում փոխակերպվող ձայնի համար: Երաժշտությունը` Սթիվ Ռեյխի «Cello counterpoint» (տեսահոլովակը՝ Բիլ Մորիսոնի), ապա Դեյվիդ Լենգի «World to Come» (տեսահոլովակը՝ Իրիտ Բացրիի):

ՋեյԴի Սքրեմ: Կոտրենք լռությունը ինքնասպանությունը վերապրածների համար

TEDActive 2011

ՋեյԴի Սքրեմ: Կոտրենք լռությունը ինքնասպանությունը վերապրածների համար
1,900,451 views

Նույնիսկ երբ մեր կյանքը արտաքինից հրաշալի է թվում, ներսում կարող է կողպված լինել լուռ տառապանքների մի աշխարհ, որը ոմանց իրենց կյանքին վերջ դնելու որոշման է ուղղորդում: TEDYou-ում ՋեյԴի Սքրեմը մեզ խնդրում է կոտրել այն լռությունը, որը շրջապատում է ինքնասպանությանը և ինքնասպանության փորձերին, և ստեղծել շատ կարևոր ռեսուրսներ` օգնելու մարդկանց, ովքեր վերագտնում են իրենց կյանքը` մահից խուսափելով:

Ջենիթ Էշելման. Լուրջ վերաբերվենք երևակայությանը

TED2011

Ջենիթ Էշելման. Լուրջ վերաբերվենք երևակայությանը
2,274,256 views

Ջենիթ Էշելմանը որպես նկարիչ իր ստեղծագործական նոր ուղին գտավ այն ժամանակ, երբ իր գունաներկերը կորան: Այս միջադեպը նրան ստիպեց ստեղծագործելու արտասովոր նյութ փնտրել: Այժմ նա գիտակի զարմանալի հմտությանբ պատրաստում է կոհակվող, հոսուն և շինությունների չափ հսկայական քանդակներ: Տասը րոպեով տեղափոխվենք բացարձակ ստեղծարարության աշխարհ:

Ջեք Հորներ: Հավից դինոզավր

TED2011

Ջեք Հորներ: Հավից դինոզավր
3,387,976 views

Հայտնի հնէաբան Ջեք Հորները իր կարիերան նվիրել է դինոզավրերի վերակենդանացման հետազոտություններին: Նա հայտնաբերել է բրածոներ` զարմանալիորեն լավ պահպանված արյան անոթներով և փափուկ հյուսվածքներով, բացառությամբ դինոզավրի ԴՆԹ-ի, որն այդպես էլ անձռնմխելի մնաց նրա համար: Եվ այսպես, համաձայն նոր մոտեցման, նա վերցնում է դինոզավրերի ներկայիս սերունդներին (հավերին) և գենետիկորեն փոփոխելով` ակտիվացնում ժառանգական գեները` այդ թվում ատամները, պոչերը և նույնիսկ թևերը` դրանք «Հավազավրերի» վերածելու նպատակով:

Ջեսսի Արինգտոն` Ոչ մի նոր զգեստ իմ զգեստապահարանում

TEDActive 2011

Ջեսսի Արինգտոն` Ոչ մի նոր զգեստ իմ զգեստապահարանում
1,446,874 views

Դիզայներ Ջեսսի Արինգտոնը TED ուղևորվելիս յոթ ներքնազգեստից բացի ոչինչ իր հետ չի վերցրել և իր զգեստները գնել է Լոս Անջելեսի էժանագին խանութներից: Սա գիտակցված գնումներ կատարելու իսկական մեդիտացիա է. հագնվել ծիածանի գույներով և ստեղծագործական ոճով:

Ստեֆան Սեգմեյստեր.  Ավելի երջանիկ լինելու 7 կանոն:

TED@Cannes

Ստեֆան Սեգմեյստեր. Ավելի երջանիկ լինելու 7 կանոն:
1,861,288 views

Օգտագործելով պարզ, հիանալի օրինակներ` դիզայներ Ստեֆան Սեգմեյստերը կիսվում է գիտակից ու անգիտակից երջանկության մասին իր վերջին մտածմունքներով: Կյանքի երջանկության կերտման նրա 7 կանոնները կարող են վերաբերել յուրաքանչյուրին (որոշակի փոփոխություններով), ով ձգտում է ավելի ուրախ լինել:

Ռոբերտ Գուպտա և Ջոշուա Ռոման: "Passacaglia", ջութակ և թավջութակ

TED2011

Ռոբերտ Գուպտա և Ջոշուա Ռոման: "Passacaglia", ջութակ և թավջութակ
896,041 views

Այս վարպետության դասը ջութակահար Ռոբերտ Գուպտաի և թավջութակահար Ջոշուա Ռոմանի համատեղ ներկայացումն է, ովքեր կատարում են Հալվորսենի "Passacaglia"-ն ջութակի և ալտի համար: Ռոմանը ալտի հատվածը նվագում է իր Ստրադիվարիուս թավջութակի վրա: Հիանալի է նայել, թե ինչպես են այս երկու երաժիշտները ամեն պահ կապում մյուս պահի հետ (և շարունակում հիքափով ներկայացման կեսից ): Երկուսն էլ TED-ի Անդամներ են և նրանց այդ խորը կապը ամրացնում է այս փայլուն դուետը:

Մուսթաֆա Աքյոլ. Հավատն ընդդեմ ավանդույթի Իսլամում

TEDxWarwick

Մուսթաֆա Աքյոլ. Հավատն ընդդեմ ավանդույթի Իսլամում
1,255,155 views

Թեդեքս Ուորուիքում լրագրող Մուսթաֆա Աքյոլը խոսում է այն մասին, թե ինչպես որոշ տեղական մշակութային ավանդույթներ, (ինչպես օրինակ գլխաշոր կապելը) հասարակական կարծիքում զուգակցվում են Իսլամ հավատքի բաղկացուցիչների հետ: Արդյոք իսլամական հավատքի մասին աշխարհի ընդհանուր պատկերացումը չափից շատ է կենտրոնացել ավանդույթի, ոչ թե հիմնական համոզմունքների վրա:

Տերրի Մուր՝ Ինչպես կապել ձեր կոշիկների կապիչները

TED2005

Տերրի Մուր՝ Ինչպես կապել ձեր կոշիկների կապիչները
7,612,252 views

Տերրի Մուրը հայտնաբերել է, որ նա իր կոշիկների կապիչները սխալ էր կապում ողջ կյանքի ընթացքում։ TED-ին բնորոշ ոգով, նա բարձրանում է բեմ՝ կիսվելու համար հանգույց կապելու ավելի լավ տարբերակով։ (Պատմական զեղում: Սա առաջին 3-րոպեանոց ելույթն է, որն արվել է TED-ի բեմից ունկնդիրների առջև 2005 թ.-ին)

Էլիոթ Քրեյն՝ Խրոնիկ հիվանդությունների առեղծվածը

TED2011

Էլիոթ Քրեյն՝ Խրոնիկ հիվանդությունների առեղծվածը
2,012,954 views

Մենք կարծում ենք, որ ցավը հիվանդության ախտանիշ է: Սակայն որոշ դեպքերում մարդու նյարդային համակարգը ձևավորում է պատասխան ռեակցիայի շղթա, և ցավը ինքնին դառնում է մի սարսափելի հիվանդություն: Էլիոթ Քրեյնը, սկսելով իր ելույթը մի աղջկա պատմությունով, ում կյանքը դաստակը ոլորելուց հետո վերածվել էր մղձավանջի, խոսում է խրոնիկ հիվանդությունների առեղծվածի մասին և ամփոփում վերջիններիս զարգացման ու բուժման վերաբերյալ նոր փաստեր։

Ամիտ Սուդ` Թանգարանների թանգարանի ստեղծումը համացանցում

TED2011

Ամիտ Սուդ` Թանգարանների թանգարանի ստեղծումը համացանցում
712,315 views

Պատկերացրեք, որ կարողանայիք ծանոթանալ աշխարհի ամենահայտնի թանգարանների արվեստի գործերին առանց անգամ իսկ ձեր աթոռը լքելու: Արվեստի հանդեպ սերը ստիպեց Ամիտ Սուդին իրականացնել Art Project, որը մարդկանց հնարավորություն է տալիս հենց այդ էլ անել։

Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը

TED2011

Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը
5,652,656 views

Ռոն Գուտմանը, վերլուծելով ժպիտի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, եկել է հետաքրքիր եզրահանգումների: Գիտե՞ք արդյոք, որ ձեր ժպիտը կարող է կանխորոշել ձեր կյանքի տևողությունը և որ հասարակ ժպիտը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր բարեկեցության վրա: Պատրաստվեք թուլացնել դեմքի որոշ մկաններ, մինչ կլսեք այս էվոլյուցիոն վարակիչ պահվածքի մասին:

Սյուզան Լի. Աճեցրեք ձեր սեփական հագուստը

TED2011

Սյուզան Լի. Աճեցրեք ձեր սեփական հագուստը
1,519,065 views

Դիզայներ Սյուզան Լին կիսվում է իր փորձառությամբ, թե ինչպես աճեցնել թեյասնկեր, որոնք կարող են օգտագործվել որպես կտորի կամ արհեստական կաշվի հումք: Այդ գործընթացը չափազանց հետաքրքիր է, իսկ արդյունքները` պարզապես հիասքանչ (չհաշված մի փոքրիկ թերություն) և, որ ամենակարևորն է, դրանց հնարավորությունները պարզապես ցնցող են:

Կարլո Ռատտի. Ճարտարապետություն, որը զգում է և արձագանքում է

TED2011

Կարլո Ռատտի. Ճարտարապետություն, որը զգում է և արձագանքում է
746,791 views

ՄՏԻ աշխատակից Կարլո Ռատտին իր SENSEable City լաբորատորիայի թիմի հետ համատեղ ստեղծում է առարկաներ այն տեղեկատվությունից, որոնք մենք ենք առաջացնում: Նա օգտագործում է պասիվ տեղեկատվության արձագանքներ, օրինակ՝ մեր կողմից կատարված զանգերը, արտանետվող աղբը՝ ստեղծելու քաղաքային կյանքի զարմանահրաշ պատկերումներ: Նա և իր թիմը ստեղծում են շլացուցիչ ինտերակտիվ միաջավայրեր թափվող ջրից և թռչող լույսերից, որոնք սնուցվում են սենսորների միջոցով ֆիքսած պարզ շարժումներից:

Ապաքինում սեպտեմբերի տասնմեկից հետո. Մայրեր, որոնք գտան ներում , ընկերություն

TEDWomen 2010

Ապաքինում սեպտեմբերի տասնմեկից հետո. Մայրեր, որոնք գտան ներում , ընկերություն
964,245 views

Ֆիլլիս Ռոդրիգեսի ու Աիշա էլ-Ուաֆիի ամուր ընկերությունը ծնվել է անհավատալի կորստից: Ռոդրիգեսի որդին զոհվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին` Համաշխարհային Առևտրի Կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ. իսկ էլ-Ուաֆիի որդի Զաքարիաս Մուսսաուին այդ հարձակմանը մասնակցելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Խաղաղություն գտնելու հույսով այս երկու մայրերն ըմբռնել են միմյանց կարգավիճակներն ու ձեռք բերել փոխադարձ հարգանք:

Արվին Գուպտա. պատրաստում ենք խաղալիքներ աղբից

INK Conference

Արվին Գուպտա. պատրաստում ենք խաղալիքներ աղբից
1,714,028 views

INK համաժողովի ընթացքում Արվին Գուպտան ներկայացնում է պարզ, բայց ապշեցնող գաղափար աղբը զվարճալի, լավ մտածված խաղալիքների վերածելու մասին, որոնք կպատրաստեն երեխաներն իրենք գիտության և կոնստրուկցիայի պարզագույն սկզբունքները սովորելիս։

Մայք Մաթաս. հաջորդ սերնդի թվային գիրք

TED2011

Մայք Մաթաս. հաջորդ սերնդի թվային գիրք
1,728,557 views

Ծրագրավորող Մայք Մաթասը ցուցադրում է առաջին ամբողջական ինտերակտիվ գիրքը, որը ստեղծվել է iPad-ի համար։ Այն պարունակում է խելացի, թերթելու հնարավորությամբ տեսագրություններ, գրաֆիկներ և որոշ շատ հավես վիզուալիզացիաներ, որոնց հետ կարելի է խաղալ: Գիրքը Ալ Գորի «Մեր ընտրությունն» է, որը հանդիսանում է «Անհարմար ճշմարտության» շարունակությունը: