TED Talks with Armenian transcript

Ջո Սաբիա` Պատմություններ պատմելու տեխնոլոգիան:

Full Spectrum Auditions

Ջո Սաբիա` Պատմություններ պատմելու տեխնոլոգիան:
1,352,099 views

iPad-ային հեքիաթասաց Ջո Սաբիան մեզ ծանոթացնում է Լոթար Մեգենֆորդի հետ. մի գյուտարար, ով, վերջին դարում ստեղծեց պատմություններ պատմելու համարձակ տեխնոլոգիան` ծալապատկեր գիրքը: Սաբիան ցույց է տալիս, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները մեզ միշտ օգնել պատմել մեր սեփական պատմությունները սկսած քարանձավների պատերից մինչև բեմահարթակի iPad-ը:

Պիտեր Ֆանկհաուզեր` Ահա Ռեզեռոն, պարող գնդաձև ռոբոտը

TEDGlobal 2011

Պիտեր Ֆանկհաուզեր` Ահա Ռեզեռոն, պարող գնդաձև ռոբոտը
599,850 views

TEDGlobal-ի բեմում Պիտեր Ֆանկհաուզերը ցուցադրում է Ռեզեռոյին` մի ռոբոտի, որը իր հավասարակշռությունը պահում է գնդի վրա: Ռեզեռոն, նախագծվել և կառուցվել է մի խումբ ճարտարագետ ուսանողների կողմից, այն հանդիսանում է առաջին գնդաձև ռոբոտը, որը կարող է արագ և նրբագեղորեն շարժվել, ինչպես նաև պարել:

Ռոբին Այնս՝ Գիտությունն ընդդեմ հրաշքի

TEDGlobal 2011

Ռոբին Այնս՝ Գիտությունն ընդդեմ հրաշքի
807,015 views

Արդյո՞ք գիտությունը աղճատում է կյանքի հմայքը: Այս մռայլ, բայց գրավիչ մենախոսության մեջ Ռոբին Այնսը հակառակն է պնդում: Որքան ավելի ենք սովորում տիեզերքի զարմանահրաշ պահվածքի մասին, այդքան ավելի մեծ ակնածանքով ենք կանգնում դրա առջև:

Իվ Ռոսսի` Թռչող մարդը

TEDGlobal 2011

Իվ Ռոսսի` Թռչող մարդը
8,564,968 views

Թևին ամրացված Իվ Ռոսսին, Թռչող մարդն է։ Նա ազատ թռչում է Շվեյցարիայի Ալպերի և Գրանդ Կանյոնի վրայով՝ օգտագործելով իր մարմինը որպես ղեկ։ Թռիչքների մասին կարճամետրաժ ֆիլմից հետո, Ռոսսին TEDGlobal-ի բեմից կիսվում է թռչելու իր փորձով։

Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը

TEDxBloomington

Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը
3,155,979 views

Չարլի Թոդը ստեղծում է տարօրինակ, ծիծաղելի և անսպասելի հանրային տեսարաններ, երբ օրինակ, խանութի պատուհանների մոտ 70 պարողներ միարժամանակ պարում են, «ուրվական որսողները» վազվզում են Նյու-Յորքի հանրային գրադարանում, և ամեն տարի մարդիկ մասնակցում են Առանց վարտիքի մետրոյով ուղևորությանը։ TEDxBloomington-ի ընթացքում նա ցուցադրում է, թե ինչպես է իր խումբը՝ Improv Everywhere, օգտագործում այդ տեսարանները մարդկանց համախմբելու համար։

Բեն Քեյսայրա: 3D-ով ձայնագրված անտիկ հրաշքներ

TEDGlobal 2011

Բեն Քեյսայրա: 3D-ով ձայնագրված անտիկ հրաշքներ
603,659 views

Հնագույն հուշարձանները մեզ տալիս են զարմանալի անցյալի քաղաքակրթությունները բացահայտող բանալիներ, բայց նրանք ենթակա են աղտոտումների, պատերազմների, անտեսման սպառնալկիքներին: Բեն Քեյսայրան, որը հորինել է մի նորարարական 3D սկաներ համակարգ, օգտագործում է իր գյուտը աշխարհի ժառանգությունը սքանավորելու և պահպանելու նպատակով: (Դիտեք մինչև վերջ ):

Փոլ Զակ` Վստահության, բարոյականության և օքսիթոսինի մասին:

TEDGlobal 2011

Փոլ Զակ` Վստահության, բարոյականության և օքսիթոսինի մասին:
1,741,186 views

Ի՞նչն է ուղղորդում մեր բարոյական լինելու ցանկությունը: Նեիրոտնտեսագետ Փոլ Զակը հավատացած է, որ օքսիթոսինը (նա այն անվանում է «բարոյական մոլեկուլ») պատասխանատու է վստահության, կարեկցանքի և այլ զգացմունքների համար, որոնք օգնում են կառուցել կայուն հասարակություն:

Հետաքննությունների Դաշնային Բյուրո,  ահա և ես:

TEDGlobal 2011

Հետաքննությունների Դաշնային Բյուրո, ահա և ես:
912,115 views

Երբ Հասան Էլահին պատահաբար հայտնվեց կասկածյալների ցուցակում, Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի գործակալները նրան խորհուրդ տվեցին իր ճանապարհորդությունների մասին իրենց տեղեկացնել : Նա արեց դա ու դեռ ավելին…շատ ավելին:

Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ

TED2011

Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ
988,696 views

Ընդամենը հասարակ թղթի ու մկրատի օգնությամբ Բեատրիս Քորոնը ստեղծում է բարդ աշխարհներ, քաղաքներ և երկրներ, դրախտներ ու դժոխքներ: Բեմում ճեմելով իր իսկ ձեռքով պատրաստված (Tyvek-ից` պոլիէթիլենային նյութ) շքեղ թիկնոցով` նա բացատրում ու նկարագրում է իր ստեղծագործական գործունեությունը և թե ինչպես է նա պատմություններ կերտում տարբեր մասերից ու հատվածներից:

Ռիչարդ Ուիլկինսոն. Ինչպես է տնտեսական անհավասարությունը վնասում հասարակություններին

TEDGlobal 2011

Ռիչարդ Ուիլկինսոն. Ինչպես է տնտեսական անհավասարությունը վնասում հասարակություններին
3,198,950 views

Մենք բնազդորեն զգում ենք, որ հասարակությունները, որտեղ եկամուտների միջև հսկայական խզում կա, ինչ որ պատճառով սխալ ուղղությամբ են գնում։ Ռիչարդ Ուիլկինսոնը աղյուսակով ներկայացնում է տնտեսական անհավասարության դաժան տվյալներ ու ցույց է տալիս, նաև, թե ինչն է ավելի վատանում, երբ հարուստները ու աղքատները ավելի են հեռանում իրարից. այս երևույթի իրական ազդեցությունը առողջության, երկարակեցության, նույնիսկ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսին է վստահությունը:

Գրեհեմ Հիլլ՝ Ավելի քիչ իրեր, ավելի շատ երջանկություն

TED2011

Գրեհեմ Հիլլ՝ Ավելի քիչ իրեր, ավելի շատ երջանկություն
4,988,747 views

Գրող և դիզայներ Գրահեմ Հիլլը հարցում է․ «Արդյո՞ք ավելի քիչ իրեր ունենալը, ավելի փոքր սենյակում, կարող է բերել ավելի շատ երջանկություն»։ Նա հանդես է գալիս ավելի քիչ տեղ զբաղեցնելու օգտին և առաջ է քաշում ձեր կյանքը խմբագրելու երեք կանոն։

Սուննի Բրաուն. "Խզբզողներ, միավորվե'ք":

TED2011

Սուննի Բրաուն. "Խզբզողներ, միավորվե'ք":
1,509,775 views

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուրվագծելը և խզբզելը բարելավում են մեր ընկալելու կարողությունը և մեր ստեղծարար մտածողությունը: Ուստի էլ ինչո՞ւ ենք մենք դեռ շփոթված զգում մեզ, երբ գործնական հանդիպումների ժամանակ մեզ բռնացնում են խզբզելուց: Սուննի Բրաունն ասում է. "Խզբզողներ, միավորվեք»: Այս ելույթի ընթացքում նա կազատագրի ձեզ ձեր կարծրացած մտածելակերպից իր տետրակի և գրիչի միջոցով:

Ինչ ենք մենք սովորում 5 միլիոն գրքերից

TEDxBoston 2011

Ինչ ենք մենք սովորում 5 միլիոն գրքերից
2,049,453 views

Երբևիցե օգտագործել ե՞ք Google Labs' Ngram Viewer: Այն կախվածություն առաջացնող գործիք է, որ թույլ է տալիս 5 միլիոն գրքերի տվյալների շտեմարանում փնտրել նույնիսկ դարերից եկող բառեր և գաղափարներ : Էրեզ Լիբերման Էյդնը և Ժան-Բապտիստա Միշելը մեզ ցույց են տալիս, թե ինչպես է դա աշխատում, և որոշ զարմանալի բաներ, որ մենք կարող ենք սովորել 500 միլիարդ բառերից:

Քեյթ Հարթման․  կրովի հաղորդակցման արվեստը

TED2011

Քեյթ Հարթման․ կրովի հաղորդակցման արվեստը
969,380 views

Արվեստագետ Քեյթ Հարթմանը որպեսզի ուսումնասիրի, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում ինքերս մեր և աշխարհի հետ` օգտագործում է կրովի էլեկտրոնային սարքեր։ Այս յուրահատուկ ելույթի ընթացքում նա ցուցադրում է «Խոսիր ինքնդ քեզ հետ գլխարկը», «Փչովի սիրտը», «Սառցադաշտը գրկելու հագուստը» և այլ անսպասելի հարմարանքներ։

Ռաղավա Քեյքեյ՝ Թափ տուր պատմությունդ

TEDGlobal 2011

Ռաղավա Քեյքեյ՝ Թափ տուր պատմությունդ
1,036,676 views

Արվեստագետ Ռաղավա Քեյքեյը ցուցադրում է իր մանկական գիրքը iPad-ի համար, որը մի զվարճալի առանձնահատկություն ունի․ երբ այն թափ ես տալիս, քո պատմությունը և հեռանկարը փոխվում է։ Այս սքանչելի ելույթով նա կոչ է անում մեզ մի քիչ թափ տալ մեր ընկալումը։

Ջոն Հալիֆաքս. «Կարեկցանքի ու ապրումակցության իրական նշանակությունը»

TEDWomen 2010

Ջոն Հալիֆաքս. «Կարեկցանքի ու ապրումակցության իրական նշանակությունը»
1,810,433 views

Բուդդիստ առաջնորդ Ջոն Հալիֆակսը աշխատում է կյանքի վերջին փուլում գտնվող մարդկանց հետ (հոսպիսում`անհույս հիվանդների հիվանդանոցում, և մահապատժի դատապարտվածների բանտախցերում): Նա պատմում է, թե ինչ է սովորել կարեկցանքի մասին` դեմ առ դեմ բախվելով մահվանն ու մահամերձներին, ինչպես նաև խորը պատկերացում է տալիս ապրումակցության զգացումի բնույթի մասին:

Սքայլար Թիբբիթս. Արդյո՞ք մենք կարող ենք ստեղծել իրեր, որոնք իրենք իրենց են կառուցում

TED2011

Սքայլար Թիբբիթս. Արդյո՞ք մենք կարող ենք ստեղծել իրեր, որոնք իրենք իրենց են կառուցում
1,072,366 views

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Սքայլար Թիբբիթսը աշխատանքներ է կատարում ինքնուրույն համակարգման գաղափարի շուրջ. գաղափար, ըստ որի ինչ-որ բան կառուցելու փոխարեն (աթոռ, երկնաքեր), մենք կարող ենք ստեղծել նյութեր, որոնք իրենք իրենց են կառուցում, ճիշտ այնպես, ինչպես միմյանց միացած ԴՆԹ մոլեկուլը: Դա մի մեծ նախագիծ է, որ գտնվում է հետազոտման փուլում. Թիբբիթսը մեզ ցույց է տալիս երեք լաբորատոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք կարող է ունենալ ապագա ինքնուրույն համակարգումը:

ՋՈՒԼԻԱ ԲԱՉԱ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԴԱՐՁՐԵՔ ԽԱՂԱՂ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆԸ

TEDGlobal 2011

ՋՈՒԼԻԱ ԲԱՉԱ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԴԱՐՁՐԵՔ ԽԱՂԱՂ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆԸ
857,162 views

2003 թվականին պաղեստինյան Բուդրուս կոչվող գյուղում տեղի ունեցավ խաղաղ դիմադրության 10-ամսյա բողոք-ցույց: Գյուղացիների պահանջն էր դադարեցնել իրենց ձիթապտղի դաշտերում արգելապատնեշի կառուցումը: Երբևէ լսե՞լ եք այդ մասին: Չեմ կարծում, որ լսած լինեք: Բրազիլացի կինոռեժիսոր Ջուլիա Բաչային անհանգստացնում է այն հարցը, թե ինչու ենք մենք կենտրոնանում իսրայելա-պաղեստինյան հակամարտության միայն բռնի, այլ ոչ թե խաղաղ դիմադրության վրա, որի կողմնակիցները մի օր կարող են հասնել այդ խաղաղության հաստատմանը:

Դեն Ըրայլի․ Զգուշացեք շահերի բախումից

TED2011

Դեն Ըրայլի․ Զգուշացեք շահերի բախումից
1,284,831 views

Այս կարճ ելույթով հոգեբան Դեն Ըրայլին կիսվում է շահերի բախման մասին երկու պատմություններով. թե ինչպես անձնական նպատակները կարող են խեղաթյուրել մեր ներըբռնումը և գիտելիքը՝ գիտակցաբար կամ անգիտակից կերպով։ Նա հիշեցնում է մեզ, որ մեծ հարցերի շուրջ մտածելիս, գիտակցենք, որ մեր բոլորիս ուղեղները չափից ավելի մարդկային են։

Ջերեմի Գիլեյ. Խաղաղության մեկ օր

TEDGlobal 2011

Ջերեմի Գիլեյ. Խաղաղության մեկ օր
932,588 views

Ահա մի խենթ գաղափար. համոզել աշխարհին տարվա մեջ գեթ մեկ օր ապրել խաղաղության մեջ, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 21-ին: Այսքան էներգիայով լի և անկեղծ ելույթում Ջերեմի Գիլեյը պատմում է, թե ինչպես է իր խենթ գաղափարը դարձել իրական, այնքան իրական, որ օգնել է պատերազմական գոտիներում ապրող միլիոնավոր երեխաների:

Ֆիլիպ Զիմբարդո․ Տղաները հանձնվու՞մ են

TED2011

Ֆիլիպ Զիմբարդո․ Տղաները հանձնվու՞մ են
2,470,575 views

Հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն հարցնում է․ «Ինչու՞ են տղաները դժվարանում»։ Նա կիսվում է վիճակագրական որոշ տվյալներով (ավելի ցածր ավարտական գնահատականներ, ավելի շատ մտահոգություն մտերիմ հարաբերությունների մասին), առաջ է քաշում մի քանի հնարավոր պատճառներ և խնդրում է ձեր օգնությունը։ Դիտեք այս ելույթը, այնուհետև պատասխանեք նրա կողմից կազմված այս տաս հարց պարունակող հարցմանը՝ http://on.ted.com/PZSurvey

Հարալդ Հաս: Անլար տեղեկատվություն յուրաքանչյուր լամպից

TEDGlobal 2011

Հարալդ Հաս: Անլար տեղեկատվություն յուրաքանչյուր լամպից
2,722,597 views

Ի՞նչ կլիներ, եթե աշխարհում բոլոր լամպերը կարողանային նաև տվյալներ փոխանցել: TEDGlobal-ում Հարալդ Հասը առաջին անգամ ցուցադրում է մի սարք, որը կարող է անել դա: Տատանելով միակ LED-ի արձակած լույսը՝ տատանում, որը չի կարող գրանցվել մարդու աչքով, կարող ենք տեղափոխել շատ ավելի մեծ ծավալի տվյալներ, քան կարող է անել բջջային աշտարակը. դա նաև արվում է ավելի արդյունավետ, ապահով ու լայնատարած ձևով:

Ադամ Օսթրոու. Ձեր վերջին ստատուսի թարմացումից հետո

TEDGlobal 2011

Ադամ Օսթրոու. Ձեր վերջին ստատուսի թարմացումից հետո
1,280,208 views

Մեզանից շատերն ներկա են սոցիալական մեդիայի աշխարհում` մի վիրտուալ անձնավորության տեսքով, որը կազմված է ստատուսի թարմացումներից, թվիթերից և կապերից, որոնք պահվում են «ամպում»: Ադամ Օստրոուն մի մեծ հարց է բարձրացնում` ի՞նչ է լինում այդ անձնավորության հետ ձեր մահից հետո: Կարո՞ղ է այն արդյոք... շարունակել ապրել:

Ջուլիան Թրեժր. լավ լսելու 5 միջոց

TEDGlobal 2011

Ջուլիան Թրեժր. լավ լսելու 5 միջոց
8,060,876 views

Հետզհետե աղմկոտ դարձող աշխարհում, ինչպես ասում է հնչյունների ու ձայնի փորձագետ Ջուլիան Թրեժրը, «Մենք կորցնում ենք լսելու ունակությունը»: Այս կարճ ու հիանալի ելույթի ընթացքում Թրեժրը շրջապատի մարդկանց գիտակցված և ուշադիր լսելու հինգ միջոց է առաջարկում:

Պոլ Բլում. Հաճույքի առաջացման պատճառները

TEDGlobal 2011

Պոլ Բլում. Հաճույքի առաջացման պատճառները
2,137,903 views

Ինչո՞ւ ենք մենք նկարի բնօրինակը նախընտրում կեղծին: Հոգեբան Պոլ Բլումը պնդում է, որ մարդ արարածն էսենցիալիստ է, այսինքն` տվյալ առարկայի պատմության մասին մեր համոզմունքները փոխում են այն, թե ինչպես ենք մենք դրանք ընկալում, բայց ոչ ուղղակի որպես պատրանք, այլ որպես հաճույքի (և ցավի) խորը առանձնահատկություն:

Ջեֆրի Վեսթ՝ քաղաքների և ընկերությունների զարմացնող մաթեմատիկան

TEDGlobal 2011

Ջեֆրի Վեսթ՝ քաղաքների և ընկերությունների զարմացնող մաթեմատիկան
1,583,030 views

Ֆիզիկոս Ջեֆրի Վեսթը գտել է, որ պարզ մաթեմատիկական օրենքներն են կառավարում քաղաքների հատկությունները. հարստությունը, հանցավորության մակարդակը, քայլելու արագությունը և շատ այլ քաղաքային ասպեկտներ կարելի է դուրս բերել մի թվից՝ քաղաքի բնակչության թվից: TEDGlobal-ի երևակայությունը ցնցող այս ելույթում նա ցույց է տալիս, թե ինչպես է դա աշխատում և ինչպես են համանման օրենքները գործում օրգանիզմների և կորպորացիաների վրա:

Ռոբոտ, որը ճախրում է ասես թռչունը

TEDGlobal 2011

Ռոբոտ, որը ճախրում է ասես թռչունը
8,646,669 views

Շատ ռոբոտներ կարող են թռնել -- բայց ոչ մեկը չի կարող ճախրել թռչնի պես: Դա այդպես էր, նախքան Մարկուս Ֆիշերը և նրա թիմը Ֆեստոյում կառուցված SmartBird-ում, կառուցեցին մի մեծ, թեթև ռոբոտ, մոդելավորված ճայի նման, որը թռնում է թափահարելով իր թևերը: Մի սավառնող ցուցադրություն TEDGlobal 2011-ից: