TED Talks with Armenian transcript

JR՝ Աշխարհը տակնուվրա շրջելու մեկ տարին

TED2012

JR՝ Աշխարհը տակնուվրա շրջելու մեկ տարին
1,275,088 views

Արվեստագետ JR-ը 2011թ․-ին երազանք էր պագել՝ միացեք իմ համաշխարհայինֆոտո նախագծին ցույց տալու համար աշխարհին իր իրական դեմքը։ Իր TED Prize երազանքից մեկ տարի անց նա ցուցադրում է մարդկանց դեմքերի հսկայական լուսանկարներ փակցված հանրային վայրերում։ Դրանք միավորում են համայնքներ, փոփոխություն մտցնում և աշխարը տակնուվա անում։ Միացեք նախագծին insideoutproject.net կայքում։

Ռենի Գլիսոն` 404` չգտնված էջի պատմություն

TED2012

Ռենի Գլիսոն` 404` չգտնված էջի պատմություն
1,796,301 views

Օ ո'չ, ոչ ոք չի ուզում տեսնել 404 էջը` չգտնված էջ: Բայց ինչպես Ռենի Գլիսոնն է ցույց տալիս, ներկայացնելով 404 էջի կրեատիվ և զվարճալի սլայդ-շոուներ, յուրաքանչյուր սխալ իրական հնարավորություն է ստեղծել ավելի լավ հարաբերություններ:

Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է

TED2012

Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է
5,663,855 views

Կան մարդիկ, որոնք արագ կարող են հիշել հազարավոր համարներով ցուցակներ, մեկ (կամ տաս) տուփի բոլոր խաղաքարտերի հերթականությունը և ավելին: Գիտական լրագրող Ջոշուա Ֆոերը նկարագրում է մի մեթոդ, որը կոչվում է «հիշողության պալատ», և ցույց է տալիս դրա առավել ուշագրավ առանձնահատկությունները, և որ բոլորը կարող են սովորել այն օգտագործել:

Ֆրենկ Ուորեն՝ Կես միլիոն գաղտնիք

TED2012

Ֆրենկ Ուորեն՝ Կես միլիոն գաղտնիք
3,303,010 views

«Գաղտնիքները լինում են տարբեր, դրանք կարող են լինել ցնցող, հիմար կամ հուզիչ»: PostSecret.com-ի հիմնադիր Ֆրենկ Ուորեն, ում անծանոթ մարդիկ բացիկների վրա ուղարկել են մոտ կես միլիոն գաղտնիք, կիսվում է դրանցից մի քանիսով:

Լյուսի ՄքՌայ` Ինչպե՞ս տեխնոլոգիան կարող է փոխակերպել մարդկային մարմինը

TED2012

Լյուսի ՄքՌայ` Ինչպե՞ս տեխնոլոգիան կարող է փոխակերպել մարդկային մարմինը
1,650,288 views

TED Fellow Լյուսի ՄքՌայը մարմնի ճարտարապետ է. նա պատկերացնում է, թե ինպես կարելի է միաձուլել կենսաբանությունը և տեխնոլոգիաները սեփական մարմիններում: Այս ցնցող և պատկերազարդ ելույթում նա ցույց է տալիս իր աշխատանքը` սկսած շորերից, որ վերակառուցում են մարմնի ներքինը փոփ աստղ Robyn-ի երաժշտական ​​տեսահոլովակի համար, վերջացրած մի հաբով որ, երբ կուլ ես տալիս` հնարավորություն ես ստանում քրտինքի փոխարեն օծանելիք արտադրել:

Չիպ Կիդ՝ Գրքեր դիզայն անելը ծիծաղելու բան չէ: Դե լավ, համոզեցիք:

TED2012

Չիպ Կիդ՝ Գրքեր դիզայն անելը ծիծաղելու բան չէ: Դե լավ, համոզեցիք:
2,475,812 views

Չիպ Կիդը չի դատում գրքերի մասին կազմից, նա ստեղծում է կազմեր, որոնք մարմնավորում են գիրքը, եւ նա անում է այդ գործը հումորի զգացումով: TED2012-ի ամենազվարճալի ելույթներից մեկում, նա ցույց է տալիս իր կազմերի ստեղծան հիմքում ընկած մտքերը:

TED բանախոսի վատագույն մղձավանջը

TED2012

TED բանախոսի վատագույն մղձավանջը
3,347,194 views

Քոլին Ռոբերտսոնը ընդհամենը 3 րոպե ուներ TED-ի բեմահարթակից արևային մարտկոցների միջոցով մարդկանց առողջական խնդիրների լուծումն աշխարհին ներկայացնելու համար:

Բրայն Ստիվենսոն՝ Մենք պետք է խոսենք անարդարության մասին

TED2012

Բրայն Ստիվենսոն՝ Մենք պետք է խոսենք անարդարության մասին
6,350,265 views

Այս գրավիչ և անձնական ելույթում, որտեղ խոսնակը նշում է իր տատիկին և Ռոզա Պարքսին, մարդու իրավունքների պաշտպան Բրայն Ստիվենսոնը կիսվում է որոշ դառը ճշմարտություններով Ամերիկայի արդարադատության համակարգի մասին, սկսած զանգվածային անհավասարակշռության, երկրի սևամորթ տղամարդ բնակչության մեկ երրորդը իրենց կյանքի ինչ-որ պահին ազատազրկված են եղել: Այս հարցերի մասին, որոնք կազմում եմ Ամերիկայի չհետազոտված պատմության մասը, հազվադեպ են խոսում այդքան անկեղծությամբ, ներըմբռմամբ և համոզչությամբ:

Տան Լե. Իմ ներգաղթի պատմությունը

TEDxWomen 2011

Տան Լե. Իմ ներգաղթի պատմությունը
1,296,505 views

2010թ.-ին տեխնոլոգ Տան Լեն TEDGlobal-ի բեմից ցույց տվեց մի նոր, հզոր ինտերֆեյս: Բայց այժմ TEDxWomen –բեմից նա պատմում է շատ անձնական մի պատմություն. իր ընտանիքի, իր մոր, տատիկի և քրոջ պատմությունը, ովքեր փախել են Վիետնամից և նոր կյանք են սկսել:

Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը

TEDSalon NY2011

Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը
1,754,678 views

Շատ հեշտ է պատկերացնել գումար տնտեսել եկող շաբաթ, սակայն ի՞նչ կասեք այս պահին խնայելու մասին: Սովորաբար մենք պարզապես ուզում ենք ծախսել: Տնտեսագետ Շլոմո Բենառցին պնդում է, որ կենսաթոշակային տարիքի համար բավարար խնայելու համար հիմնական խոչընդոտը հենց դա է, և հարցնում. ինչպես մենք կարող ենք այդպիսի վարքագիծը վերածել լուծման:

Շիլո Շիվ Սուլեյման: Կիրառել տեխնիկա երազանքներն իրականացնելու համար

INK Conference

Շիլո Շիվ Սուլեյման: Կիրառել տեխնիկա երազանքներն իրականացնելու համար
618,074 views

Արդյո՞ք մենք դադարել ենք երազել տեխնոլոգիաների` բջջային հեռախոսների, iPod-ների և տեսախցիկների պատճառով: Երիտասարդ արվեստագետ Շիլո Շիվ Սուլեյմանի պատասխանն է՝ ոչ, և նա ցուցադրում է «Խոյա» -ն` iPad-ի համար ստեղծած պատմությունների իր նոր գիրքը, որը մեզ տանում է յոթ րոպեանոց պարզ ստեղծարարության մի կախարդական աշխարհ:

Էրիկ Յոհանսոն. Անհնար լուսանկարներ

TEDSalon London Fall 2011

Էրիկ Յոհանսոն. Անհնար լուսանկարներ
4,175,147 views

Էրիկ Յոհանսոնն ստեղծում է անհնար տեսարանների իրական լուսանկարներ` պատկերելով գաղափարներ և ոչ թե պահեր: Ֆոտոշոփի այս հնարամիտ մասնագետը ներկայացնում է այն մեթոդներն ու սկզբունքները, որոնք ինքն օգտագործում է այս ֆանտաստիկ տեսարանները կյանքի կոչելու գործում` միաժամանակ պահպանելով իրատեսականությունը:

Նեյլ Բուրգես: Ինչպես է ձեր ուղեղը հուշում ձեզ, թե որտեղ եք գտնվում

TEDSalon London Spring 2011

Նեյլ Բուրգես: Ինչպես է ձեր ուղեղը հուշում ձեզ, թե որտեղ եք գտնվում
1,458,267 views

Ինչպե՞ս եք հիշում, թե որտեղ եք կայանել ձեր մեքենան: Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե արդյոք ճի՞շտ ուղղությամբ եք շարժվում: Նյարդաբան Նեյլ Բուրգեսն ուսումնասիրում է տարածությունը պատկերող նյարդային մեխանիզմները և այն, թե դրանք ինչ առնչություն ունեն հիշողության ու երևակայության հետ:

Էրիկա Ֆրենկել – Բազմունակ անզգայացնող սարքավորում

TEDxMidAtlantic

Էրիկա Ֆրենկել – Բազմունակ անզգայացնող սարքավորում
399,268 views

Պատկերացնում եք` ինչ կլիներ, եթե վիրահատության ժամանակ հոսանքն անջատվեր: Ո'չ լույս, ո'չ թթվածին, իսկ անզգայացնող սարքը դադարում է աշխատել: Այս երևույթը մշտապես տեղի է ունենում աշխարհի բոլոր հիվանդանոցներում: Էրիկա Ֆրենկելն առաջարկում է մի լուծում` բազմունակ անզգայացնող սարքի կիրառումը:

Շաուն Աքոր: Ավելի լավ աշխատանքի երջանիկ գաղտնիքը:

TEDxBloomington

Շաուն Աքոր: Ավելի լավ աշխատանքի երջանիկ գաղտնիքը:
21,573,773 views

Մենք հավատում ենք, որ պետք է աշխատենք երջանիկ լինելու համար, բայց կարող է արդյոք այն հետընթաց լինել: Այս արագ և ժամանցային զրույցի ընթացքում TEDxBloomington-ից հոցեբան Շաուն Աքորը պնդում է, որ փաստորեն երջանկությունը ազդում է արդյունավետության վրա:

Բիլլ Դոյլ: Քաղցկեղի բուժումն էլեկտրական դաշտերի միջոցով

TEDMED 2011

Բիլլ Դոյլ: Քաղցկեղի բուժումն էլեկտրական դաշտերի միջոցով
664,368 views

Վիրահատությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան քաղցկեղի բուժման ամենահայտնի միջոցներն են: TEDMED-ում Բիլլ Դոյլը ներկայացնում է մի նոր միջոց՝ ուռուցք բուժող դաշտերի կիրառում, որի դեպքում էլեկտրական դաշտերն օգտագործվում են քաղցկեղի բջիջների բաժանումը կանխելու համար: Չնայած այդքան էլ երկար ժամանակ չի անցել դրա ստեղծման օրից, և այն հավանության է արժանացել միայն քաղցկեղի կոնկրետ տեսակները բուժելու համար, միևնույն է, բուժումը մի շատ մեծ օգուտ է տալիս. այն է՝ բարելավում է կյանքի որակը:

Գեյլ Թզեմաչ Լեմոն.ԿԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ  ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TEDxWomen 2011

Գեյլ Թզեմաչ Լեմոն.ԿԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
669,450 views

Կանայք փոքրամասնություն չեն, դե ուրեմն էլ ինչու՞ են նրանց միայն միկրո վարկեր տրամադրում: TEDxի ժամանակ լրագրող Գեյլ Թզեմաչ Լեմոնը փաստարկներ է առաջ քաշում,թե ինչպես է ստացվում, որ կանայք տնտեսական զարգացման թերագնահատված բանալին են` ղեկավարելով հանդերձ ամեն տեսակի ֆիրմաներ` սկսած տնային պայմաններում իրականացվող բիզնեսներից մինչև խոշոր գործարաններ:

ՄԻԿՈ ՀԻՓՈՆԵՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿՆԵՐԸ

TEDxBrussels

ՄԻԿՈ ՀԻՓՈՆԵՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1,057,532 views

Կիբեռհանցագործության փորձագետ Միկո Հիպոնեն խոսում է մեր անձնական կյանքի և տվյալների գաղտնիության առցանց հարձակման երեք տեսակների մասին: Եվ միայն երկուսն են համարվում հանցագործություն: «Կուրորեն կվստահե՞նք մենք որևէ ապագա կառավարությանը, քանի որ որոշակի իրավունք տալու դեպքում մենք տալիս ենք այն ընդմիշտ:»

Սոնար Լութրա. Դիմավորեք Ջրային Դեղձանիկին

TEDGlobal 2011

Սոնար Լութրա. Դիմավորեք Ջրային Դեղձանիկին
440,253 views

Ինչպե՞ս որոշել արդյոք ջուրը հնարավոր է խմել ջրհեղեից հետո: Ժամակակից թեստերը բարդ են և ժամանակատար, իսկ ձգձգումները կարող են մահացու լինել, ինչպես 2010-ին Հայիթիի երկրաշարժից հետո ժանտախտի բռնկման ժամանակ: TED Fellow Սոնար Լութրան ներկայացնում է ջրի պիտանելիության արագորեն չափման մի հասարակ գործիքի նախատիպը` Ջրային Դեղձանիկին:

Սեբաստիան Վերնիկ

TEDxZurich 2011

Սեբաստիան Վերնիկ
702,149 views

Սեբաստիան Վերնիկը գտնում է, որ յուրաքանչյուր TEDTalk կարելի է 6 բառի միջոցով համառոտագրվել: TEDxZurich ժամանակ նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է դա և այլ բան ևս անել:

Ջեյն Ֆոնդա: Կյանքի երրորդ շրջան

TEDxWomen 2011

Ջեյն Ֆոնդա: Կյանքի երրորդ շրջան
2,712,903 views

Մարդկային մեկ սերնդի ընթացքում կյանքի տևողությունը ավելացել է 30 տարով, և այս տարիներին չպետք է վերապահումով մոտենալ կամ էլ համարել դրանք որպես ախտաբանություն: TEDxWomen համաժողովի ընթացքում Ջեյն Ֆոնդան փորձում է պարզել, թե ինչպես ենք պարտաստվում անցկացնել մեր կյանքի այս նոր ժամանակաշրջանը:

  A.J. Jacobs:  Ինչպես առողջ ապրելակերպը գրեթե սպանեց ինձ:

TEDMED 2011

A.J. Jacobs: Ինչպես առողջ ապրելակերպը գրեթե սպանեց ինձ:
2,005,709 views

Մի ամբողջ տարվա ընթացքում Ա.Ա.Ջեյքըբսը հետևում էր առողջությանն առնչվող յուրաքանչյուր խորհրդի՝ սկսած արևպաշտպան քսուքի օգտագործումից միչև գնունմեր կատարելիս հեծանվային սաղավարտ կրելը: TEDMED –ի բեմից նա խոսում է այն զարմանալի բաների մասին, որոնք սովորել է այդ ընթացքում:

ՇԵՅԼԱ  ՆԻՐԵՆԲԵՐԳ: ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՈՂ ԱՉՔԻ ԻՄՊԼԱՆՏԱՆՏ

TEDMED 2011

ՇԵՅԼԱ ՆԻՐԵՆԲԵՐԳ: ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՈՂ ԱՉՔԻ ԻՄՊԼԱՆՏԱՆՏ
470,530 views

TedMed-ի շրջանակներում Շեյլա Նիրենբերգը ցույց է տալիս կուրության հատուկ տեսակներով տառապող մարդկանց տեսողությունը վերականգնելու մի համարձակ մեթոդ. կապ ստեղծել աչքի տեսողական նյարդի և գլխուղեղի միջև` «ֆոտոխցիկի» միջոցով ազդակներ ուղարկելով անմիջապես գլխուղեղին:

Հոմարո Կանտու + Բեն Ռոշե՝ Խոհարարությունն որպես ալքիմիա

TED2011

Հոմարո Կանտու + Բեն Ռոշե՝ Խոհարարությունն որպես ալքիմիա
956,756 views

Հոմարո Կանտուն և Բեն Ռոշեն «Մոտո» ռեստորանի հիմնադիրներն են: Չիկագոյում գտնվող այս ռեստորանը ուտելիքի պատրաստման և սպառման նոր ձև է սահմանում: Բայց զվարճանքից և համերի փոխակերպումից զատ, այստեղ մի լուրջ հարց կա. ինչպե՞ս կարելի է լավագույն կերպով օգտագործել այս նոր տեխնոլոգիան:

Մոնիկա Բուլա. Աֆղանստանի թաքնված լույսը

TEDGlobal 2011

Մոնիկա Բուլա. Աֆղանստանի թաքնված լույսը
669,507 views

Լուսանկարիչ Մոնիկա Բուլան ցույց է տալիս Աֆղանստանի տպավորիչ, անձնական նկարները՝ տնային կյանքի, ծեսերի, տղամարդկանց ու կանանց։ Ի՞նչ գիտի իրականում աշխարհը այս վայրի մասին խորագրերից բացի։

Էննի Մերֆի Փոլ. Ինչ ենք սովորում նախքան ծնվելը

TEDGlobal 2011

Էննի Մերֆի Փոլ. Ինչ ենք սովորում նախքան ծնվելը
2,517,731 views

Հարց. Ե՞րբ ենք սկսում սովորել: Պատասխան. նախքան ծնվելը: Գիտնական Էննի Մերֆի Փոլը խոսում է նոր ուսումնասիրության մասին, որը ցույց է տալիս, թե դեռ արգանդում եղած ժամանակ որքան բան ենք սովորում` սկսած մեր մայրենի լեզվի ելևէջներից մինչև հետագայում սիրելի կերակրատեսակները:

Քերն Ցե  «Ինչպես վերջ դնել տանջանքներին ու խոշտանգումներին»

TEDGlobal 2011

Քերն Ցե «Ինչպես վերջ դնել տանջանքներին ու խոշտանգումներին»
599,891 views

Քաղաքական բանտարկյալները միակ մարդիկ չեն, ովքեր ենթարկվում են խոշտանգումների. իրավական համակարգի խոշտանգումներն ու տանջանքները մեծ մասամբ կիրառվում են սովորական դատական գործերի ժամանակ` անգամ «գործող» իրավական համակարգի պայմաններում: Հասարակական գործիչ Քերն Ցեն ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք և պարտավոր ենք, ոտքի ելնել և վերջ դնել սովորական դարձած տանջանքներին ու խոշտանգումներին ենթարկելու մեթոդին:

Դեմոն Հորոուիթս. Փիլիսոփայությունը բանտում

TED2011

Դեմոն Հորոուիթս. Փիլիսոփայությունը բանտում
1,417,089 views

Դեմոն Հորոուիթսը Համալսարանը Բանտում ծրագրի շրջանակներում ուսուցանում է փիլիսոփայություն՝ հասանելի դարձնելով համալասարանական դասընթացներ Սան Քվենթինի նահանգային բանտի բանտարկյալների համար։ Այս կարճ, բայց հզոր ելույթում նա պատմում է ճշտի և սխալի հանդիպման արագորեն անձնական դառձած մի պատմություն։

Լուի Շվարցբերգ: Բնություն։ Գեղեցկություն։ Երախտագիտություն

TEDxSF

Լուի Շվարցբերգ: Բնություն։ Գեղեցկություն։ Երախտագիտություն
4,198,109 views

Բնության գեղեցկությունը կարող է աննկատ մնալ, բայց ոչ Լուի Շվարցբերգի տեսապակու համար։ Նրա ապշեցուցիչ դանդաղեցրաց լուսանկարչությունը, զուգակցված Բենեդիկտյան վանական Եղբայր Դավիթ Ստեյնդլ-Ռաստի ազդեցիկ խոսքերով, որպես մեդիտացիա է ծառայում մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար երախտապարտ լինելուն։