TED Talks with Armenian transcript

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

TED Talks Education

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ
1,159,622 views

Փըրլ Արեդոնդոն մեծացել է արևելյան Լոս-Անջելեսում, հայտնի գանգստերական խմբի անդամի դուստր, ով անընդհատ բանտ էր ընկնում: Շատ ուսուցիչներ հրաժարվում էին նրանից, համարելով, որ նա խնդիրներ ունի ղեկավարության հետ: Այժմ որպես ուսուցիչ, նա կառուցում է մեկ այլ տեսակի դպրոց և պատմում իր աշակերտներին իր պատմությունը, որպեսզի նրանք իմանան, որ խնդիր չկա, եթե երբեմն տնայինները առաջնային տեղ չեն գրավում:

Ռեմզի Մուսալլամ: Ռեմզի Մուսալլամ. 3 կանոն, որ կխթանեն սերը ուսման նկատմամբ

TED Talks Education

Ռեմզի Մուսալլամ: Ռեմզի Մուսալլամ. 3 կանոն, որ կխթանեն սերը ուսման նկատմամբ
3,067,874 views

Կյանքին սպառնացող հանգամանքն է դրդել քիմիայի ուսուցիչ Ռեմզի Մուսալլամին թողնելու 10 տարվա «կեղծ դասավանդման» պրակտիկան և հասկանալու մանկավարժի դերը. այն է՝ խթանել հետաքրքրասիրությունը: Զվարճալի և անձնական կյանքին անդրադարձող իր ելույթում Մուսալլամը ներկայացնում է երեք կանոն, որոնք կարող են խթանել երևակայությունն ու սերը ուսման նկատմամբ և ոգևորել աշակերտներին՝ բացահայտելու աշխարհի գաղտնիքները:

Խուան Էնրիքեզ: Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման

TED2013

Խուան Էնրիքեզ: Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման
1,746,210 views

Ի՞նչ կլինի, եթե Էնդի Ուարհոլը սխալվում է, և 15 րոպե հայտնի լինելու փոխարեն, մենք ընդամենը այդքան ժամանակ կարող ենք անհայտ մնալ: Այս կարճ ելույթում Խուան Էնրիքեզը քննարկում է թվային աշխարհի զարմանալի ու հավերժական ազդեցությունը մեր անձնական կյանքի վրա: Անդրադառնալով հին հույներին՝ նա խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվել «թվային դաջվածքների» հետ:

Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։

TED Talks Education

Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։
10,893,254 views

Րիթա Փիրսոնը՝ 40 տարվա ուսուցչուհի, մի անգամ լսեց, թե ինչպես է իր աշխատակիցն ասում, «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար»։ Նրա պատասխանն էր, «Իսկ երեխաները չեն սովորում նրանցից, ում չեն սիրում»։ Ոգեշնչող կոչ ուսուցիչներին հավատալ իրենց աշակերտների ուժերին և մարդկային կապ հաստատել իրական, մարդկային, անձնական մակարդակի վրա։

Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները

TED2013

Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները
5,098,535 views

Տեխնոլոգիաների թեմայով սյունակ վարող Դևիդ Պոգը կիսվում է 10 պարզ համակարգչային, ինտերնետային, սմարթֆոնների և ֆոտոխցիկների վերաբերող հնարքներով: Այո, սրանցից մի մասը կարող է իմանաք, սակայն հաստատ որևէ մեկը կլինի որ չէիք իմանում:

Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:

TED2013

Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:
2,836,140 views

Արդյոք հաղորդագրություն գրելը նշանակում է լավ գրավոր խոսքի «բախճանը»: Ջոն ՄկՎորտերը պնդում է, որ ավելի շատ բան կա ասելու հաղորդագրություններ գրելու մասին` լեզվաբանության և մշակույթի տեսանկյունից, քան թվում է, և դա լավ նորություն է:

Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից

TED2013

Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից
13,915,716 views

Մանկության տարիներն անցկացնելով Հյուսիսային Կորեայում՝ Հիենսեո Լին կարծում էր, որ իր երկիրը «լավագույն երկիրն է մոլորակի վրա»: Նա դրանում չի կասկածել մինչև 90-ականների սովը: Նա 14 տարեկանում փախել է երկրից՝ որպեսզի Չինաստանում որպես փախստական նոր կյանք սկսելու համար: Ահա մի հոգեցունց պատմություն սեփական փրկության և հույսի մասին, ինչպես նաև մի հիշեցում նրանց, ովքեր կանգնած են մշտական վտանգի առաջ, նույնիսկ երբ սահմանն արդեն ետևում է:

Սուգատա Միտրա. Կառուցել Դրպրոց Ամպի մեջ:

TED2013

Սուգատա Միտրա. Կառուցել Դրպրոց Ամպի մեջ:
3,417,649 views

TED 2013-ի բեմում Սուգատա Միտրան TED մրցանակի իր երազանքն է պահում . Օգնեք ինձ կառուցել «Դպրոց Ամպի մեջ», ուսուցման լաբորատորիա, որտեղ երեխաները կարող են բացահայտել և սովորել միմյանցից՝ օգտագործելով դպրոցի ռեսուրսներն ու միջոցները: Լսեք նրա ոգեշնչող տեսակետը Ինքնակառավարվող Ուսուցման Միջավայրի մասին (SOLE), և ծանոթացեք ավելիին tedprize.org. կայքից:

Շաբանա Բասիժ-Ռասիխ: Պայքար Աֆղանստանում իգական սեռի` կրթության իրավունքի համար

TEDxWomen 2012

Շաբանա Բասիժ-Ռասիխ: Պայքար Աֆղանստանում իգական սեռի` կրթության իրավունքի համար
1,085,179 views

Պատկերացրեք մի երկիր, որտեղ աղջիկները պետք է ծպտվեն դպրոց գնալու համար, իսկ բռնվելու դեպքում մահացու հեևանքներ են սպառնում նրանց: Այսպիսին էր Աֆղանստանը թալիբների ժամանակ, և այս վտանգի հետքերը դեռ գոյություն ունեն այսօր: 22 ամյա Շաբանա Բասիժ – Ռասիխը Աֆղանստանում ղեկավարում է աղջիկների համար նախատեսված մի դպրոց: Նա հպարտանում է այն ընտանիքներով, որոնք գնահատում և հավատում են իրենց աղջիկներին, և պատմում է մի խիզախ հոր պատմություն, ով կանգնել է տեղական իշխանությունների սպառնալիքների դեմ: (Նկարահանված է TEDxWomen-ում):

Ֆահադ Ալ-Աթիյա՝ Երկիր առանց ջրի

TEDxSummit

Ֆահադ Ալ-Աթիյա՝ Երկիր առանց ջրի
1,529,461 views

Պատկերացրեք մի երկիր էներգիայի ահռելի պաշարներով՝ նավթով և գազով, արևի և քամու էներգիայով (և փողով), բայց որտեղ բացակայում է կյանքը ապահովող մի շատ կարևոր գործոն` ջուր: Ենթակառուցվածքների ճարտարագետ Ֆահադ Ալ-Աթիյան պատմում է, թե ինչպիսի անհավանական միջոցներով է փոքրիկ մերձավորարևելյան պետությունն ստեղծում իր ջրային պաշարները:

Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ

TEDxMidAtlantic

Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ
33,012,304 views

Քամերոն Ռասսելը ընդունում է, որ ինքը հաղթել է «գենետիկական մրցույթում»: Նա բարձրահասակ, գեղեցիկ մոդել է, ով ցուցադրում է ներքնազգեստներ, սակայն մի դատեք նրան արտաքինով: Իր համարձակ ելույթում նա հեգնում է այն արդյունաբերությունը, որն նրան այդքան գայթակղիչ էր պատկերել, երբ ինքը 16 տարեկան չկար: (Նկարահանվել է TEDxMidAtlantic-ում):

Սթիվեն Ադիս՝ Կապ հոր և դստեր միջև, ամեն անգամ մեկ լուսանկար

TED2012

Սթիվեն Ադիս՝ Կապ հոր և դստեր միջև, ամեն անգամ մեկ լուսանկար
1,553,695 views

Շատ տարիներ առաջ Նյու Յորքի խաչմերուկներից մեկում Սթիվեն Ադիսը լուսանկարվում է իր մեկ տարեկան աղջկա հետ; նկարողը նրա կինն էր: Այդ պատկերը ոգեշնչանք հանդիսացավ ամենամյա հոր և դստեր ավանդույթի, նրանք լուսանկարվում էին նույն տեղում, նույն ձևով: Ադիսը այդ շարքից ցույց է տալիս 15 լուսանկար և բացատրում, թե ինչու է այս փոքրիկ կրկնվող ավանդույթը այդքան կարևոր:

Ջեֆֆ Սմիթ. Բիզնես դասեր... բանտից

TED@New York

Ջեֆֆ Սմիթ. Բիզնես դասեր... բանտից
1,324,960 views

Ջեֆֆ Սմիթը ազատազրկված է եղել մեկ տարով: Նա բանտում բացահայտել է այն, ինչի մասին չէր էլ կարող պատկերացնել: Իր հետ բանտարկվածների մեջ նա նկատել է անսահման հնարամատության և բիզնես ճարպկության ոգի: Ջեֆֆը հարցնում է. «Ինչո՞ւ չխթանել ձեռներեցության այս ներուժը և օգնել նախկին բանտարկյալներին ազատ արձակվելուց հետո դերակատարում ունենալ հասարակության մեջ»: (Նկարահանումը՝ TED Talent Search-ի ժամանակ TED@NewYork-ում)

Հաննա Բրենչեր: Սիրո նամակներ անծանոթներին

TED@New York

Հաննա Բրենչեր: Սիրո նամակներ անծանոթներին
2,170,009 views

Հաննա Բրենչերի մայրը նրան միշտ նամակներ է գրել։ Ու երբ քոլեջից հետո նա հայտնվում է ամբողջովին ընկճված վիճակում, անում է այն, ինչ համարում է բնական՝ գրում է սիրո նամակներ ու թողնում տարբեր վայրերում, որ անծանոթ մարդիկ գտնեն։ Այս քայլը միջազգային նախաձեռնություն է դառնում՝ <<Աշխարհը կարիք ունի ավելի շատ սիրո նամակների>>, որն անմիջապես սիրո նամակներ է հասցնում նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը։

Մարկո Թեմփեսթ: Աննախադեպ կիբեռ-աճպարարություն

TEDGlobal 2012

Մարկո Թեմփեսթ: Աննախադեպ կիբեռ-աճպարարություն
2,055,482 views

Խաղաթղթի նշանները, թվերը և գույները համապատասխանում են տարվա եղանակներին, լուսնային փուլերին և օրացույցին: Մարկո Թեմփեսթը կրում է իրական խոշորացույց ակնոց և խաղաքարտերով այնպիսի հնարքներ է ցույց տալիս, որ դուք դեռ երբեք չեք տեսել` խաղաքարտերը բաժանելիս հյուսելով մի քնարական պատմություն: (Այս տարբերակում սկզբնական ներկայացման մեջ տեղ գտած խոտանը շտկված է, իսկ մնացած ամեն ինչը գրեթե նույնն է, ինչ ներկայացվել է TEDGlobal-ի հանդիսատեսին, այդ թվում` անհավանական հատուկ էֆեկտները):

Ժորժետ Մյուլեր՝ Մանկատների ողբերգությունը

TEDSalon London Spring 2012

Ժորժետ Մյուլեր՝ Մանկատների ողբերգությունը
862,164 views

Մանկատները թանկ հաստատություններ են և դրանք անդառնալի մտավոր և ֆիզիկական վնաս են պատճառում երեխաներին: Ուրեմն, ինչո՞ւ են դրանք դեռ այդքան համատարած: Ժորժետ Մյուլերն ամբողջությամբ լրջությամբ նկարագրում է մանկատների ողբերգությունը և կոչ է անում մեզ վերջ դնել դրանց ապավինելուն՝ գտնելով կարիքավոր երեխաներին աջակցելու համար այլընտրանքային ուղիներ:

Լեմն Սիսսեյ: Lemn Sissay: A child of the state

TEDxHousesOfParliament

Լեմն Սիսսեյ: Lemn Sissay: A child of the state
905,635 views

Դարեր շարունակ գրականությունը հետաքրքրվում է խնամակալների մոտ ապրող, որդեգրված ու որբացած երեխաների ճակատագրով, Մովսեսից մինչև Մոխրոտիկ, Օլիվեր Թվիստ և Հարրի Փոթեր. Բայց ինչո՞ւ ծնողազուրկ շատ երեխաներ ստիպված են թաքցնել իրեց անցյալը: Բանաստեղծ և դրամատուրգ Լեմն Սիսսեյը պատմում է իր սրտաշարժ պատմությունը:

Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ

TEDGlobal 2012

Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ
56,233,256 views

Մարմնի լեզուն ազդում է մեր մասին մարդիկ կարծիքի վրա, բայց այն նաև կարող է փոխել, թե ինչպես ենք տեսնում մենք ինքներս մեզ: Սոցիալական հոգեբան Էմի Քադդին ցույց է տալիս, թե ինչպես վստահության կեցվածք ընդունելը, նույնիսկ երբ մենք մեզ վստահ չենք զգում կարող է ազդեցություն ունենալ ուղեղում տեստոստերոնի և կորտիզոլի մակարդակների վրա, և նույնիսկ մեր հաջողության հավանականության վրա:

Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը

TEDGlobal 2012

Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը
3,041,951 views

Ինչո ՞ւ են դեռահասները մեծահասակների համեմատ հաճախ ավելի դյուրաբորբոք, իսկ ինքնաճանաչման մակարդակն`ավելի ցածր: Կոգնիտիվ (ճանաչողական) նյարդաբանության մասնագետ Սառա-Ջեյն Բլեյքմորը համեմատել է դեռահասների և մեծահասակների գլխուղեղի նախաճակատային հատվածի գործունեությունը` ցույց տալով, որ դեռահասներին հատուկ վարքագիծը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ:

Շյամ Սանկեր: Մարդ-համակարգիչ համագործակցության աճը

TEDGlobal 2012

Շյամ Սանկեր: Մարդ-համակարգիչ համագործակցության աճը
947,418 views

Կոպիտ հաշվարկային-համակարգչային ուժը միայնակ չի կարող լուծել աշխարհի խնդիրները: Տվյալների մշակման նորարար Շյամ Սանկարը բացատրում է, թե ինչու է մեծ խնդիրների լուծումը (ինչպիսիք են ահաբեկիչներին բռնելը կամ հսկայական թաքնված միտումները հայտնաբերելը), ոչ թե ճիշտ ալգորիթմ գտնելու հարց է, այլ մարդկային ստեղծագործության և համակարգչի միջև ճիշտ սիմբիոտիկ հարաբերություններ գտնելու խնդիր:

Քենդի Չան: Մինչ մահանալս, ուզում եմ ...

TEDGlobal 2012

Քենդի Չան: Մինչ մահանալս, ուզում եմ ...
5,640,247 views

Իր Նոր Օրլեանի հարևանության շրջանում, նկարիչ և TED մասնակից Քենդի Չանը լքված շինությունը վերածել է հսկայական գրատախտակի և խնդրել պատասխանել հետևյալ հարցին. <<Մինչ մահանալս ես ուզում եմ ___>>: Իր հարևանների պատասխանները՝ անակնկալ, եզակի, ծիծաղաշարժ, դարձան անսպասելի հայելի համայնքի համար։ (Ի՞նչ է քո պատասխանը)։

Բահիա Շեբաբ: Հազար անգամ ո՛չ

TEDGlobal 2012

Բահիա Շեբաբ: Հազար անգամ ո՛չ
1,138,104 views

Արվեստագետ Բահիա Շեհաբը երկար ժամանակ հիացել է «ոչ» բառի արաբերեն գրանշանով։ Երբ 2011 թվականին Եգիպտոսը հեղափոխության միջով էր անցնում, նա սկսեց փողոցներում պատկերներ անել՝ ասելով «ոչ» բռնապետերին, «ոչ» ռազմական կարգին և «ոչ» բռնությանը։

Թրեյսի Շիվալիե՝ Պատմություն նկարի մեջ

TEDSalon London Spring 2012

Թրեյսի Շիվալիե՝ Պատմություն նկարի մեջ
1,389,986 views

Երբ Թրեյսի Շիվալիեն նայում է նկարներին, նա պատկերացնում է նրանց ետևում թաքնված պատմությունները: Ինչպե՞ս է նկարիչը հանդիպել իր մոդելին։ Ի՞նչը կբացատրեր նրա հայացքը։ Ինչո՞ւ է այդ մարդը կարմրել։ Նա մեզ հետ կիսում է երեք պատմություն, որոնք ոգեշնչված են դիմանկարներով, որոնցից մեկի պատմությունն էլ դարձավ նրա լավագույն վաճառվող վեպը՝ «Աղջիկը մարգարտե ականջօղով»։

Նեիլ Հարբիսոն՝ Ես լսում եմ գույներ

TEDGlobal 2012

Նեիլ Հարբիսոն՝ Ես լսում եմ գույներ
2,994,716 views

Արվեստագետ Նեիլ Հարբիսոնը ծննդյան օրվանից ի վեր գույներ չի տեսնում, բայց այս օրերին նրա գլխին ամրացված սարքը վերածում է գույները լսելի հաճախականությունների։ Աշխարհը մոխրագույն տեսնելու փոխարեն՝ Հարբիսոնը կարող է լսել գույների մի ամբողջ սիմֆոնիա և նույնիսկ դեմքեր ու նկարներ։

Գաբրիել Բարչիա-Կոլոմբո՝ Որսալավ հիշողությունները վիդեո արվեստի միջոցով

TED2012

Գաբրիել Բարչիա-Կոլոմբո՝ Որսալավ հիշողությունները վիդեո արվեստի միջոցով
800,296 views

Օգտագործելով վիդեո արտապատկերումը և պրոյեկցիան, Գաբրիել Բարչիա-Կոլոմբոն որսում և կիսվում է իր հիշողություններով և ընկերներով։ TED Fellow ելույթների ընթացքում նա ցուցադրում է իր հմայիչ, խոհուն աշխատանքները, որոնք, ըստ էության, պահպանում են մարդկանց բանկաների, ճամպրուկների և բլենդերների մեջ։

Է. Օ. Ուիլսոն՝ Խորհուրդ երիտասարդ գիտնականներին

TEDMED 2012

Է. Օ. Ուիլսոն՝ Խորհուրդ երիտասարդ գիտնականներին
1,257,306 views

«Աշխարհը իսկապես ձեր կարիքն է զգում,» այսպես է սկսում հայտնի կենսաբան Է. Օ. Ուիլսոնը երիտասարդ գիտնականին ուղղված նամակը։ Անդրադառնալով իր լույս ընծայվելիք գրքին՝ նա խորհուրդներ է տալիս ելնելով իր կյանքի փորձից և հիշեցնելով, որ զարմանքն ու ստեղածագործական մոտեցումը գիտական կյանքի հիմքն են։ (Նկարահանված է TEDMED-ում)

Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին

TEDMED 2012

Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին
4,493,138 views

Մենք դեռ ամեն բան չգիտենք անատոմիայի մասին: Մենք ահռելի քանակությամբ գիտելիք ունենք գենոմիկայի, պրոտեոմիկայի և բջջային կենսաբանություն մասին, բայց Դայանա Քելլին TEDMED-ի իր ելույթով հստակ ցույց է տալիս, որ կան մարդու մարմնի վերաբերյալ հիմնական փաստեր, որոնց մասին մենք դեռ սովորում ենք: Օրինակ, էրեկցիան կաթնասունների մոտ:

Quixotic Fusion՝ Պարելով լույսի հետ

TED2012

Quixotic Fusion՝ Պարելով լույսի հետ
1,599,803 views

Quixotic Fusion-ը արվեստագետների խումբ է, որը միավորում է օդային ակրոբատիկան, պարը, թատրոնը, կինոարվեստը, երաժշտությունը եւ վիզուալ էֆֆեկտներ։ Դիտեք թե ինչպես են նրանք կատարում երեք թովիչ պար TED2012-ի ընթացքում։

Հանս Ռոզլինգ՝ Կրոնները և երեխաները

TEDxSummit

Հանս Ռոզլինգ՝ Կրոնները և երեխաները
2,912,376 views

Հանս Ռոսլինգը հարցնում է. «Արդյո՞ք որոշ կրոններ ենթադրում են ծնելիության ավելի բարձր մակարդակ, քան մյուսները, և ինչպե՞ս է սա ազդում համաշխարհային բնակչության թվի աճի վրա»: Քատարի Դոհա քաղաքում կայացած TEDxSummit-ում իր ելույթի ժամանակ նա գրաֆիկներով ցուցադրում է տարբեր ժամանակների և կրոնների վերաբերող տվյալներ: Իրեն բնորոշ հումորով և սուր ըմբռմամբ Հանսը զարմանալի եզրակացություններ է անում ծնելիության համաշխարհային մակարդակի վերաբերյալ: