TED Talks with Armenian transcript

Ռորի Սազերլենդ. կյանքի դասեր գովազդի մարդուց

TEDGlobal 2009

Ռորի Սազերլենդ. կյանքի դասեր գովազդի մարդուց
3,282,069 views

Գովազդը հավելյալ արժեք է տալիս ապրանքին` փոխելով մեր ընկալումը և ոչ թե ապրանքը: Ռորի Սազերլենդը մի հանդուգն պնդում է առաջ քաշում, այն է՝ մեր կողմից ընկալված արժեքի փոփոխությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան այն, ինչը մենք համարում ենք «իրական» արժեք: Նրա եզրակացությունները հետաքրքիր ազդեցություն ունեն կյանքի վերաբերյալ մեր հայացքների վրա:

Գարիկ Իսրաելյան. Ի՞նչ է աստղի ներսում

TEDGlobal 2009

Գարիկ Իսրաելյան. Ի՞նչ է աստղի ներսում
659,672 views

Գարիկ Իսրաելյանը սպեկտրասկոպիայի մասնագետ է, ուսումնասիրում է աստղի արձակած սպեկտրը, որպեսզի պարզի, թե ինչից է այն բաղկացած և ինչպես է իրեն դրսևորում: Սա գիտության այս ճյուղի մի հազվագյուտ և հասանելի հայացք է հանդիսանում, ինչը մոտեցնում է մեզ կյանքի համար նպաստավոր մոլորակ գտնելուն։

Փարագ Խաննան պատկերում է երկրների ապագան

TEDGlobal 2009

Փարագ Խաննան պատկերում է երկրների ապագան
1,539,088 views

Շատերը կարծում են, որ քարտեզին պատկերված գծերը այլևս կարևորություն չունեն, սակայն Փարագ Խաննան նշում է հակառակը։ Օգտագործելով անցյալի և ներկայի քարտեզները՝ նա բացատրում է սահմանային հակամարտությունների դրդապատճառները և առաջարկում պարզ, թերև խորամանկ լուծումներ ամեն մեկի համար։

Վիլիամ Կամկվամբա` Ինչպես ես որսացի քամուն

TEDGlobal 2009

Վիլիամ Կամկվամբա` Ինչպես ես որսացի քամուն
2,717,871 views

Տասնչորս տարեկանում, աղքատության ու սովի պայմաններում այս մալավիացի տղան հողմաղաց է կառուցում, իր ընտանիքը էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Այսօր, քսաներկու տարեկանում,Վիլիամ Կամկվամբան, որը հրավիրվել էր TED արդեն երկրորդ անգամ, իր սեփական բառերով պատմում է իր կյանքը փոխած հայտնագործությունների մասին:

Ջոնաթան Զիթրեյն` Համաշխարհային ցանցը որպես պատահական բարի արարքներ

TEDGlobal 2009

Ջոնաթան Զիթրեյն` Համաշխարհային ցանցը որպես պատահական բարի արարքներ
934,500 views

Թվում է թե աշխարհը դարձել է պակաս բարյացակա՞մ: Սոցիալական տեսաբան Ջոնաթան Զիթրեյնը այլ կարծիքի է: Ըստ նրա` համացանցը բաղկացած է միլիոնավոր անշահախնդիր արարքներից, որոնց հիմքում ընկած է բարիություն, հետաքրքրասիրություն և վստահություն:

Օլիվեր Սաքս. Ինչ է բացահայտում հալուցինացիան մեր ուղեղի մասին

TED2009

Օլիվեր Սաքս. Ինչ է բացահայտում հալուցինացիան մեր ուղեղի մասին
8,482,258 views

Նյարդաբան և գրող Օլիվեր Սաքսը մեր ուշադրությանը հրավիրում է Շառլ Բոննեի ախտանիշի վրա, երբ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ ունենում են հստակ հալյուցինացիներ: Նա նկարագրում է իր հիվանդների տառապանքները շատ տպավորիչ մանրամասնությամբ և տանում է մեզ այս` դեռևս լավ չբացահայտված երևույթի կենսաբանության միջով:

Ռեբեկա Սաքս. Ինչպես է մեր ուղեղը կատարում բարոյական դատողություններ

TEDGlobal 2009

Ռեբեկա Սաքս. Ինչպես է մեր ուղեղը կատարում բարոյական դատողություններ
3,311,612 views

Մարդիկ օժտված են իրենց սիրելիների և օտարների դրդապատճառները, համոզմունքները, զգացմունքները կանխազգալու բնական տաղանդով: Սակայն ինչպե՞ս է դա իրենց հաջողվում: Ահա Ռեբեկա Սաքսը կիսվում է իր հետազոտությունների արդյունքներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ուղեղը մտածում այլ մարդկանց մտքերի մասին և դատում նրանց գործողությունները:

ՆԱՏԱՇԱ ՍԱԿՈՅԻ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

TED2009

ՆԱՏԱՇԱ ՍԱԿՈՅԻ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ
440,387 views

Նատաշա Սակոն ներկայացնում է իր կնոջ կերպարի մի մասը, մուլտիմեդիա շոուն` «Զարթոնքը»: Որպես Զերոյի կերպար, նա խառնում է երազանքն ու իրականությունը հնարագետ վիրտուալ աշխարհի հետ, որը նախագծված էր եռաչափ անիմացիայով և էլեկտրական ձայնով:

Դեն Փինքը մոտիվացիայի զարմանահրաշ գիտության մասին

TEDGlobal 2009

Դեն Փինքը մոտիվացիայի զարմանահրաշ գիտության մասին
25,352,736 views

Կարիերայի աճի վերլուծաբան Դեն Փինքը հետազոտում է մոտիվացիայի գաղտնիքները՝ սկսելով այն փաստերից, որոնք ծանոթ են գիտնականներին, սակայն անծանոթ են ղեկավարների մեծամասնությանը: Խրախուսանքի ավանդական մեթոդները հաճախ այնքան էլ արդյունավետ չեն, ինչպես կարծում ենք: Հետևե՛ք ուսուցողական պատմություններին և հնարավոր հեռանկարներին:

Ջիմ Ֆոլեն . Ուսումնասիրելով մարդասպանի ուղեղը

TED2009

Ջիմ Ֆոլեն . Ուսումնասիրելով մարդասպանի ուղեղը
2,772,955 views

Հոգեկան շեղումներով մարդասպաններին հաճախ հեռուստատեսությամբ ցույց են տալիս: Բայց ինչն է իրականում ստիպում նրանց այդպես վարվել: Նյարդաբան Ջիմ Ֆոլենը խոսում է ուղեղի սկանավորման, գենետիկ վերլուծության մասին, որոնք կարող են բացահայտել մարդասպանի կերպարը: Նա պատմում է ընտանիքի հետաքրքրաշարժ պատմությունը, որն էլ իր աշխատանքը դարձնում է խիստ անձնական:

Սոֆալ Էար. Փախուստ Կարմիր կհմերներից

TED2009

Սոֆալ Էար. Փախուստ Կարմիր կհմերներից
685,840 views

TED-ի ընկեր Սոֆալ Էարը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը փախել Կամբոջայից Կարմիր կհմերների տիրապետության ժամանակ: Նա պատմում է իր մոր հնարամտության մասին, և թե ինչպես է նա փրկել իր երեխաներին:

Արթուր Բենջամինը պատմում է մաթեմատիկայի ուսուցման վերափոխման բանաձևի մասին

TED2009

Արթուր Բենջամինը պատմում է մաթեմատիկայի ուսուցման վերափոխման բանաձևի մասին
2,625,810 views

Որևէ մեկը միշտ հարցնում է մաթեմատիկայի ուսուցչին. «Արդյոք ես մաթանալիզն իրական կյանքում օգտագործելու եմ»: Եվ մեծամասնության համար, ասում է Արթուր Բենջամինը, պատասխանը բացասական է: Նա ներկայացնում է հատուկ առաջարկ, թե ինչպես հարմարեցնել մաթեմատիկայի ուսուցումը ժամանակակից թվայնացված դարին:

Քլեյ Շըրքի. Այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական մեդիան պատմություն ստեղծել

TED@State

Քլեյ Շըրքի. Այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական մեդիան պատմություն ստեղծել
1,908,390 views

Մինչ ամբողջ աշխարհը տարված է Իրանի մասին նորություններով, Քլեյ Շըրքին ցույց է տալիս, որ Ֆեյսբուքը, Թվիթերը և հաղորդագրություններն օգնում են ռեպրեսիվ վարչակարգերի տակ գտնվող մարդկանց տարածել իրական լուրերը՝ շրջանցելով գրաքննիչներին (անգամ եթե կաճ ժամանակով): Լուրերի ուղղահայաց վերահսկողության վերացումը փոխում է քաղաքականության բնույթը:

Ռիչարդ Սբ. Ջոն՝ «Հաջողությունը շարունակական ճանապարհորդություն է»

TED2009

Ռիչարդ Սբ. Ջոն՝ «Հաջողությունը շարունակական ճանապարհորդություն է»
4,347,745 views

Իր տիպիկ անմիջական ոճով, Ռիչարդ Սբ. Ջոնը հիշեցնում է մեզ, որ հաջողությունը միակողմանի երթևեկությամբ փողոց չէ, այլ մշտական ճանապարհորդություն: Նա օգտագործում է իր բիզնեսի հաջողության և անկման պատմությունը մի արժեքավոր դաս ներկայացնելու համար. այն է՝ մենք անհաջողության ենք մատնվում երբ դադարում ենք փորձել:

Ռեյ Կուրցվեյլ. Գալիք սինգուլյարության համալսարան

TED2009

Ռեյ Կուրցվեյլ. Գալիք սինգուլյարության համալսարան
1,025,725 views

Ռեյ Կուրցվեյլի կառուցած վերջին գրաֆիկները ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների գերարագ զարգացումը կշարունակի իր արագացումը, անկախ տնտեսական անկումներից: Նա ներկայացնում է իր նոր ծրագիրը` Սինգուլյարության Համալսարանը, որը կոչված է ուսումնասիրելու տեխնոլոգիական առաջընթացը և ուղղելու այն` հօգուտ մարդկության:

Միշել Օբամայի կրթության վերաբերյալ կոչը

Elizabeth G. Anderson School

Միշել Օբամայի կրթության վերաբերյալ կոչը
1,252,421 views

Լոնդոնի աղջիկների դպրոցում Միշել Օբաման ճառելիս, իր սեփական օրինակով խորհուրդ է տալիս ուսանողներին լրջորեն վերաբերվել կրթությանը: Նա ասում է, որ հենց այս հիանալի սերունդն է օգնելու, որ աշխարհը դառնա այնպիսին, ինչպիսին իրականում պիտի լինի:

Ջեյ Վոքըրը պատմում է աշխարհում տարածված անգլերենի մոլուցքի մասին

TED2009

Ջեյ Վոքըրը պատմում է աշխարհում տարածված անգլերենի մոլուցքի մասին
4,750,949 views

Ջեյ Վոքըրը բացատրում է, թէ ինչու 2 միլիարդ մարդ փորձում է սովորել անգլերեն։ Նա ցուցադրում է լուսանկարներ և շլացուցիչ ձայնագրություններ, որտեղ հազարավոր չինացի աշակերներ պարապում են անգլերեն՝ աշխարհի երկրորդ լեզուն։

Ջուակիմ դե Պոսեդան ասում է. Մի՛ կեր մաշմալլոն /կոնֆետը/

TED2009

Ջուակիմ դե Պոսեդան ասում է. Մի՛ կեր մաշմալլոն /կոնֆետը/
3,525,386 views

Այս կարճատև ելույթի միջոցով Ջուակիմ դե Պոսեդան պատմում է հաճույքի գայթակղությանը դիմանալու հեղաշրջող փորձի մասին, և այն մասին, թե ինչպես այն կարող է կանխագուշակել մարդկանց ապագա հաջողությունները: Նա ցուցադրում է մանուկների մասին մի անգին տեսանյութ, որտեղ նրանք փորձում են ամեն ինչ անել, դիմանալու համար մաշմալլոն /կոնֆետը/ ուտելու գայթակղությանը:

Իվ Բեհարի էլեկտրական մոտոցիկլի նախագիծը

TED2009

Իվ Բեհարի էլեկտրական մոտոցիկլի նախագիծը
627,065 views

Իվս Բեհարը և Ֆորեսթ Նորթը հանդիսավոր կերպով ցուցադրում են Mission One-ը՝ նրբագեղ և հզոր էլեկտրական մոտոցիկլը։ Նրանք կիսվում են հեռավոր (սակայն նման մանկության) նկարներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես իրենց համագործակցությունն ընկերության և ընդհանուր երազանքների սկիզբը դրեց։

Դեն Ըրայլին հարցնում է. Արդյո՞ք մենք կառավարում ենք մեր որոշումները

EG 2008

Դեն Ըրայլին հարցնում է. Արդյո՞ք մենք կառավարում ենք մեր որոշումները
6,706,559 views

Վարքագծային տնտեսագետ և "Կանխատեսելիորեն իռացիոնալ" գրքի հեղինակ Դեն Ըրայլին օգտագործում է դասական տեսողական խաբկանքները և սեփական ուսումնասիրության հակաինտուիտիվ (մասամբ ցնցող) բացահայտումները` ցուցադրելու, որ մենք այնքան էլ ռացիոնալ չենք որոշումներ կայացնելուց, ինչպես մտածում ենք:

Ալ Գորը զգուշացնում է վերջին կլիմայական փոփոխությունների մասին

TED2009

Ալ Գորը զգուշացնում է վերջին կլիմայական փոփոխությունների մասին
952,886 views

TED2009-ին Ալ Գորը ներկայացնում է իր թարմացրած սլայդերը, որպեսզի ցույց տա, որ կլիմայական միտումներն ամբողջ աշխարհում ավելի վտանգավոր են, քան գիտնականները դա կանխատեսել են, և բացատրի իր՝ <<մաքուր ածուխի>> դրույթը:

Ռեննի Գլիսոնը խոսում է հակասոցիալական հեռախոսային հնարքների մասին

TED2009

Ռեննի Գլիսոնը խոսում է հակասոցիալական հեռախոսային հնարքների մասին
1,365,298 views

Իր ծիծաղաշարժ (և իրականում կծող) 3-րոպեանոց ելույթում սոցիալական ցանցերի ստրատեգ Ռեննի Գլիսոնը վերլուծում է մեր «մշտապես օնլայն» հասարակական կյանքը, որտեղ այստեղ և հիմա տեղի ունեցող իրադարձությունները պակաս կարևոր են, քան այն, թե ինչ մենք դրա մասին կգրենք Թվիթերում:

Ժաքլին Նովոգրացը աղքատությունից խուսափելու վերաբերյալ

TED2009

Ժաքլին Նովոգրացը աղքատությունից խուսափելու վերաբերյալ
1,298,963 views

Ժակլին Նովոգրացը պատմում է մի հուզիչ պատմություն Նայրոբիի հետնախորշում Ջեյնի հետ պատահական հանդիպման մասին: Նախկին մարմնավաճառի, ում երազանքը խուսափել աղքատությունից, դառնալ բժիշկ և ամուսնանալ իրականանում են անակնկալ եղանակով:

Քամալ Միթլը պատմում է ինչպես թարմ օդ «աճեցնել»

TED2009

Քամալ Միթլը պատմում է ինչպես թարմ օդ «աճեցնել»
3,754,416 views

Հետազոտող Քամալ Միթլը ներկայացնում է, թե ինչպես երեք սենյակային բույսերի համադրության շնորհիվ կարելի է զգալիորեն բարելավել սենյակային օդի մաքրությունը, աճեցնելով նրանց տան եւ աշխատասենյակի տարբեր հատվածներում:

Դեն Դեննեթ: Գեղեցիկ, սեքսուալ, քաղցր, ծիծաղելի

TED2009

Դեն Դեննեթ: Գեղեցիկ, սեքսուալ, քաղցր, ծիծաղելի
3,553,924 views

Ինչու՞ են երեխաներն գեղեցիկ: Ինչու՞ է խմորեղենը քաղցր: Դեն Դեննեթն ունի անսպասելի պատասխաններ. նա կիսում է մեզ հետ էվոլուցիայի հակաինտուիտիվ պատճառաբանությունը գեղեցիկիկ, քաղցր ու սեքսուալ բաների վերաբերյալ (դրան գումարած Մաթյու Հըրլիի նոր տեսությունը, թե ինչու են կատակները ծիծաղելի):

Սթյուարտ Բրաունն ասում է. խաղն ավելին է, քան պարզապես զվարճանքը, այն կենսական անհրաժեստություն ունի

Serious Play 2008

Սթյուարտ Բրաունն ասում է. խաղն ավելին է, քան պարզապես զվարճանքը, այն կենսական անհրաժեստություն ունի
2,092,967 views

Խաղի ուսումնասիրության բնագավառի առաջնորդ պրոֆեսոր Սթյուարտ Բրաունն ասում է, որ հումորը, խաղերը, սիրախաղն ու երևակայությունը ավելին են, քան պարզապես խաղը: Փոքր ժամանակ շատ խաղալը նպաստում է հասուն տարիքում երջանիկ ու խելացի լինելուն, իսկ խաղով մշտապես զբաղվելը զարգացնում է հնարամտությունը յուրաքանչյուր տարիքում:

Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը

TED2009

Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը
4,380,008 views

Մարզիկ, դերասանուհի և ակտիվիստ Էյմի Մալլինսը խոսում է իր բազմաթիվ զարմանահրաշ արհեստական ոտքերի մասին, որոնք տվել են նրան գերբնական ուժ՝ արագություն, գեղեցկություն և հավելյալ 15.2 սմ հասակ... Բավականին հեշտությումբ Էյմին փոխում է մեր պատկերացումները մարդկային մարմնի մասին։

Փեթթի Մաեսը ներկայացնում է «Վեցերորդ զգայարանը»՝ խաղի կանոնները փոխող շարժական տեխնոլոգիա

TED2009

Փեթթի Մաեսը ներկայացնում է «Վեցերորդ զգայարանը»՝ խաղի կանոնները փոխող շարժական տեխնոլոգիա
11,289,293 views

MIT-ի լաբորատորիայի Պեթթի Մաեսի կողմից ներկայացվող այդ դեմոն, որը ստեղծվել է Պռանավ Միսթրի գլխավորությամբ, մեծ աղմուկ բարձրացրեց TED-ում: Այն շարժական սարք է, պրոյեկտորին կցված, որը կարելի է կրել՝ հնարավորություն տալով հիմնավոր կապ ստեղծել արտաքին միջավայրի հետ: Տպավորությունն ինչպես «Հատուկ կարծիք» ֆիլմի դիտումից հետո:

Դոն Նորմանը պատմում է դիզայնի երեք տարրերի մասին, որոնք երջանկացնում են ձեզ

TED2003

Դոն Նորմանը պատմում է դիզայնի երեք տարրերի մասին, որոնք երջանկացնում են ձեզ
1,860,477 views

2003թ-ի իր ելույթում դիզայնի քննադատ Դոն Նորմանն անդրադառնում է գեղեցկությանը, ուրախությանը, հաճույքին և զգացողություններին` փնտրելով այնպիսի դիզայն, որը կերջանկացնի մարդկանց: Նա նշում է հուզականության երեք տարր, որոնց օգնությամբ ստեղծվում է իսկապես հաջողակ արդյունք:

Էվան Ուիլիամսը խոսում է Թվիթերն օգտագործողներին լսելու մասին

TED2009

Էվան Ուիլիամսը խոսում է Թվիթերն օգտագործողներին լսելու մասին
1,267,194 views

Կարճ ակնթարթային հաղորդագրությունների շնորհիվ Թվիթերին հաջողվեց օգտագործողների մի որոշակի բանակի դրդել լայֆքասթինգ (կյանքի հեռարձակում) անել: Էվան Ուիլիամսը, հանդիսանալով ընկերության հիմնադիրներից մեկը, պատմում է որոշ զարմանալի բաների մասին, որ սովորել է օգտագործողներից, և թե ինչպես են վերջիններս առաջ մղել իր բիզնեսը: