TED Talks with Armenian transcript

ՀԻԼԼԵԼ ՔՈՒՓԵՐՄԵՆ: ԼԵԳՈներ  ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

TED2010

ՀԻԼԼԵԼ ՔՈՒՓԵՐՄԵՆ: ԼԵԳՈներ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1,216,398 views

Լեգո կուբիկները զարգացած երեխաների սիրած խաղալիքն ու մեծահասակների մոլուցքն են: Հիլլել Քուփերմենը մեզ ցույց է տալիս չափահասների գունագեղ մշակույթը, ովքեր սովորեցնում են CAD նախագծման ծրագիրը, բաց աղբյուրով հասանելի ռոբոտային ծրագիրը և մի փոքր էլ չափահաս վարք:

Ադիթի Շանքարդաս. Երկրորդ կարծիք շեղումների հետազոտության վերաբերյալ

TEDIndia 2009

Ադիթի Շանքարդաս. Երկրորդ կարծիք շեղումների հետազոտության վերաբերյալ
1,062,056 views

Երեխաների զարգացման շեղումները, որպես օրենք, ախտորոշվում են` հետևելով նրանց վարքին, բայց Ադիթի Շանքարդասը գիտեր, որ մենք պետք է նայենք ուղիղ նրանց ուղեղին: Նա բացատրում է, թե ինչպես իր լաբորատորիայի հիասքանչ ԷԷԳ սարքը ցույց տվեց սխալ ախտորոշումները և վերափոխեց երեխաների կյանքը:

Չիփ Քոնլի. չափենք այն, ինչ կյանքն արժեքավոր է դարձնում

TED2010

Չիփ Քոնլի. չափենք այն, ինչ կյանքն արժեքավոր է դարձնում
3,205,596 views

Երբ տեղի ունեցավ ինտերնետային ընկերությունների բումը, հյուրանոցի սեփականատեր Չիփ Քոնլին սկսեց փնտրել երջանկության վրա հիմնված բիզնես մոդել: Աշխատակցի հետ վաղեմի ընկերության և բուդդիստական թագավորի իմաստության շնորհիվ նա հասկացավ, որ հաջողությունը կախված է նրանից, թե ինչն ես հաշվի առնում:

Ադամ Սադովսկին նախագծում է մի վիրուսային երաժշտական տեսահոլովակ

TEDxUSC

Ադամ Սադովսկին նախագծում է մի վիրուսային երաժշտական տեսահոլովակ
1,147,291 views

OK Go երաժշտական խումբը մտահղացում ուներ իրենց հաջորդ երաժշտական տեսահոլովակի համար ստեղծել մի հսկա Ռուբ Գոլդբերգի (Rube Goldberg) մեխանիզմ և Ադամ Սադովսկու թիմին հանձնարարվել էր այն կառուցել: Նա պատմում է իրենց ջանքերի և նախագծման պատմությունը, որոնց շնորհիվ ստեղծվել է YouTube-ի սենսացիա դարձած լաբիրինթային ստեղծագործությունը:

Շարմեն Օբեյդ Չինոյ. Պատանի ահաբեկիչների դպրոցի ներսում:

TED2010

Շարմեն Օբեյդ Չինոյ. Պատանի ահաբեկիչների դպրոցի ներսում:
1,204,403 views

Ռեժիսոր Շարմեն Օբայդ Չինոյը մի սարսափելի հարց է բարձրացնում. Ինչպե՞ս է Թալիբանը համոզում երեխաներին ինքնասպան ռմբակոծիչ դառնալ: Նա իր տեսախցիկով մի ուսուցողական ճամբար այցելեց: Ապշեցնող տեսարան էր:

Սըր Քեն Ռոբինսոն. Իրականացնենք կրթական հեղափոխություն

TED2010

Սըր Քեն Ռոբինսոն. Իրականացնենք կրթական հեղափոխություն
9,209,583 views

Հետաքրքիր և զվարճալի կերպով շարունակելով 2006թ-ի իր հանրահայտ ելույթը` Սըր Քեն Ռոբինսոնը հիմնավորում է դպրոցական ավանադական կրթության կտրուկ վերափոխման անհրաժեշտությունը անհատական կրթության՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով երեխաների բնածին տաղանդների արտահայտման համար:

Դեն Մեյեր. Մաթեմատիկայի ծրագիրը բարեփոխման կարիք ունի

TEDxNYED

Դեն Մեյեր. Մաթեմատիկայի ծրագիրը բարեփոխման կարիք ունի
2,804,252 views

Այսօրվա մաթեմատիկա առարկայի դասընթացը վարժեցնում է աշակերտների` գեղեցիկ թվերով գրելու ունակությունը` զրկելով նրանց ավելի կարևոր ունակությունից, քան պարզապես խնդիրներ լուծելը, այսինքն` խնդիրը ճիշտ ձևակերպելու ունակությունից: TEDxNYED-ի շրջանակներում Դեն Մեյերը ներկայացնում է մաթեմատիկայի դասաժամին փորձված այն վարժությունները, որոնք ստիպում են աշակերտներին մտածել:

Նիկոլաս Կրիստակիս. Սոցիալական ցանցերի թաքնված ազդեցությունը

TED2010

Նիկոլաս Կրիստակիս. Սոցիալական ցանցերի թաքնված ազդեցությունը
1,674,218 views

Մենք ընդգրկված ենք բազում սոցիալական ցանցերում` ընկերներ, ընտանիք, գործընկերներ և այլն: Նիկոլաս Կրիստակիսը դիտարկում է, թե ինչպես տարբեր բնորոշ գծեր` երջանկությունից մինչև ճարպակալություն, կարող են փոխանցվել մի մարդուց մեկ այլ մարդու, և ցույց է տալիս, թե ինչպես սոցիալական ցանցում ունեցած տեղադրությունը կարող է ազդեցություն ունենալ իրական կյանքի վրա։

Սայմոն Սինեկ՝ Ինչպես են մեծ առաջնորդները ոգեշնչում

TEDxPuget Sound

Սայմոն Սինեկ՝ Ինչպես են մեծ առաջնորդները ոգեշնչում
48,856,581 views

Սայմոն Սինեկը ոգեշնչող առաջնորդության մի պարզ ու հզոր մոդել է ներկայացնում, որը սկսվում է ոսկե շրջանից ու «Ինչու՞» հարցից: Նա օրինակներ է բերում Apple-ից, Մարտին Լյութեր Քինգին եւ Ռայթ եղբայրներին, ու որպես հակակշիռ ներկայացնում է Tivo-ի պատմությունը,(որը մինչեւ վերջերս դատարանում ունեցած հաղթանակին արդեն իսկ շուկայական գնին համեմատած եռակի անգամ ավելացրել էր իր արժեքը ):

Սուտը, նենգ սուտը և վիճակագրությունը (TED ելույթների մասին)

TED2010

Սուտը, նենգ սուտը և վիճակագրությունը (TED ելույթների մասին)
2,510,120 views

Իր փայլուն և հեգնական վերլուծության մեջ Սեբաստիան Վերնիկեն վիճակագրական վերլուծության գործիքները կիրառում է TED ելույթների վրա, որպեսզի դուրս բերի «օպտիմալ TED ելույթի» չափանիշները` հիմնված TED կայքի օգտագործողների գնահատականների վրա: Ինչպե՞ս կգնահատեիք այն` «Շլացուցի՞չ», «Ոչ համոզի՞չ», թե՞ ուղղակի «Ծիծաղելի՞»:

ՕՄԱՐ ԱՀՄԱԴ: ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

TED2010

ՕՄԱՐ ԱՀՄԱԴ: ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
600,274 views

Քաղաքագետ Օմար Ահմադը կարծում է, որ քաղաքական գործիչները տարօրինակ արարածներ են: Ձեզ համար կարևոր հարցի վերաբերյալ նրանց ուշադրությունը գրավելու միակ միջոցն ամեն ամիս նրանց ուղղված ձեռագիր նամակն է: Ահմադը ցույց է տալիս, թե ինչու է հնացած նամակագրությունն ավելի արդյունավետ, քան էլեկտրոնային նամակը, հեռախոսը կամ նույնիսկ չեկ գրելը: Նա առաջարկում է արդյունավետ նամակներ գրելու չորս պարզ քայլեր:

Թոմ Վույեչ. Կառուցիր աշտարակ, ստեղծիր թիմ

TED2010

Թոմ Վույեչ. Կառուցիր աշտարակ, ստեղծիր թիմ
6,113,394 views

Թոմ Վույեչը ներկայացնում է զարմանալի խորը վերլուծություն կապված "մաշմալլոնի խնդրի" հետ. թիմ ստեղծելու շատ պարզ վարժություն, որը ներառում է չոր սպագետտիներ, մոտ 90 սմ-անոց /մեկ յարդ/ ժապավեն և մաշմալլոն կոնֆետը: Ո՞վ կարող է այս բաղադրիչներով պատրաստել ամենաբարձր աշտարակը : Եվ ինչու՞ հիանալի թվացող թիմերը միշտ միջին արդյունք են ցույց տալիս:

Ջոնաթան Քլեյն. Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը

TED2010

Ջոնաթան Քլեյն. Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը
1,357,336 views

Լուսանկարներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պատմությունը վավերագրելը. նրանք կերտում են այն: TED-ի համալսարանում Getty Images-ից Ջոնաթան Քլեյնը ցուցադրում է դրանցից առավել նշանակալիները և պատմում է, թե ինչ է պատահում, երբ սերունդները տեսնում են այնքան հզոր պատկեր, որից չեն կարողանում հայացքը կտրել:

Ադորա Սվիտակ. Ինչ կարող են սովորել մեծահասակները երեխաներից

TED2010

Ադորա Սվիտակ. Ինչ կարող են սովորել մեծահասակները երեխաներից
6,022,458 views

Շնորհալի Ադորա Սվիտակն ասում է, որ աշխարհին հարկավոր է «մանկական» մտածողություն` համարձակ գաղափարներ, անսանձ ստեղծագործ միտք և, հատկապես, լավատեսություն: Մանուկների մեծ երազանքներն արժանի են բարձր ակնկալիքների, ասում է նա, սկսած մեծահասակների պատրաստակամությունից. սովորել երեխաներից այնպիսի խանդավառությամբ, ինչպիսի խանդավառությամբ, որ սովորեցնում են նրանց:

Ռոբերտ Գուպտա: Երաժշտությունը սպեղանի է, երաժշտությունը հոգեկան առողջություն է

TED2010

Ռոբերտ Գուպտա: Երաժշտությունը սպեղանի է, երաժշտությունը հոգեկան առողջություն է
1,333,855 views

Ռոբերտ Գուպտան` Լոս Անջելեսի Ֆիլհարմենիկի ջութակահարը, խոսում է, թե ինչպես մի անգամ ջութակի դասեր է տվել մի փայլուն, շիզոֆրենիկ երաժշտի և թե ինչ է ինքը սովորել: Երբ հետո Գուպտային կանչում են հետնաբեմ, նա նվագում է Բախի «Սուիտ Թավջութակի համար N1»- ի նախերգանքը իր նոտագրությամբ:

Sam Harris: Science can answer moral questions

TED2010

Sam Harris: Science can answer moral questions
6,257,604 views

Questions of good and evil, right and wrong are commonly thought unanswerable by science. But Sam Harris argues that science can -- and should -- be an authority on moral issues, shaping human values and setting out what constitutes a good life.

Ջեյն ՄքԳոնիգալ: Խաղերը կարող են ավելի լավ աշխարհ ստեղծել:

TED2010

Ջեյն ՄքԳոնիգալ: Խաղերը կարող են ավելի լավ աշխարհ ստեղծել:
5,725,959 views

Այնպիսի խաղերը, ինչպիսիք են <<Պատերազմական նավերը>>, հնարավորություն են տալիս խաղացողներին փրկել աշխարհը, միևնույն ժամանակ դրդում են ընդօրինակել հերոսների սովորությունները: Իսկ միգուցե մենք կարող ենք սպառազինվել խաղերի ուժով, որպեսզի լուծենք իրական աշխարհի խնդիրները: Ջեյն Մք Գոնիգալն ասում է, որ մենք կարող ենք դա անել և բացատրում է, թե ինպես:

Դեն Բարբըր. Ինպես սիրահարվեցի մի ձկան

TED2010

Դեն Բարբըր. Ինպես սիրահարվեցի մի ձկան
2,315,470 views

Խոհարար Դեն Բարբըրը քննարկում է այն երկընտրանքը, որի առջև կանգնած են շատ խոհարարներ` ինչպես պահպանել ձկնատեսակները կերակրացանկում: Անսխալ ուսումնասիրությամբ և լրջադեմ հումորով, նա ներկայացնում է, թե ինչպես էր փնտրում բնակայուն ձկան, որին կարող էր սիրել, և գուրմանի մեղրամիսը, որ նա վայելել է Իսպանիայուն նորարար ձկնաբուծական մեթոդներով աճեցրած ահավոր համեղ ձկանը հայտնաբերելուց հետո:

Ջեյմս Քամերոն. Ավատարից առաջ ... հետաքրքրասեր տղան

TED2010

Ջեյմս Քամերոն. Ավատարից առաջ ... հետաքրքրասեր տղան
2,210,851 views

Ջեյմս Քամերոնի մեծ բյուջետային ֆիլմերը կարողանում են ստեղծել իրենց անիրական աշխարհները: Այս զրույցում, նա ցույց է տալիս դեռ մանուկ հասակից ունեցած իր հետաքրքրասիրությունը ֆանտաստիկայի նկատմամբ` սկսած գիտաֆանտաստիկ գրքերի ընթերցումից ընդհուպ մինչև ծովային խորություններ սուզվելը, և պատմում, թե ինչպես այս ամենի հետևանքով ստեղծվեցին իր գլուխգործոցները` «Օտարներ», «Տերմինատոր», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը:

Դանիել Քանեման. Փորձառությունն ընդդեմ հիշողության առեղծվածը:

TED2010

Դանիել Քանեման. Փորձառությունն ընդդեմ հիշողության առեղծվածը:
6,094,013 views

Օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնոսկոպիա` Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Քանեմանը բացահայտում է, թե ինչպես են մեր «փորձառություն առնող եսը» և «հիշող եսը» տարբեր ձևով ընկալում երջանկությունը: Այս նոր ընբռնումը խորը նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և մեր սեփական ինքնաճանաչման համար:

Բիլ Գեյթսը էներգիայի մասին. Նորարարություններ դեպի զրո:

TED2010

Բիլ Գեյթսը էներգիայի մասին. Նորարարություններ դեպի զրո:
5,598,307 views

TED2010-ի ընթացքում, Բիլ Գեյթսը արտահայտում է իր տեսակետը աշխարհի էներգետիկայի ապագայի վերաբերյալ` ներկայացնելով «հրաշքների» կարիքը, որպեսզի խուսափենք համաշխարհային կործանումից և բացատրելով, թե ինչու է ինքն սկսել դրական արտահայտվել միջուկային մի տարբեր տեսակ ռեակտորների: Անհրաժեշտ նպատա՞կը: Ածխաթթու գազի զրո քանակության արտանետում մինչև 2050 թ.:

Ջեմի Օլիվերի TED-ի Մրցանակի ցանկությունը. Սովորեցնել յուրաքանչյուր երեխայի սննդի մասին

TED2010

Ջեմի Օլիվերի TED-ի Մրցանակի ցանկությունը. Սովորեցնել յուրաքանչյուր երեխայի սննդի մասին
9,428,806 views

Պատմելով ճարպակալման դեմ պայքարի իր տպավորիչ ծրագրի մասին, որն իրականացրել է Հանթինգթոնում, Արևմտյան Վիրջինիա նահանգում` TED-ի մրցանակի հաղթող Ջեմի Օլիվերը մեծ մասշտաբներով սկսում է պայքարել սննդի նկատմամբ ունեցած մեր անտեղյակության դեմ:

Լալիտեշ Կատրագադա՝ Քարտեզների ստեղծում արհավիրքներն հաղթահարելու եւ տնտեսությունը կառուցելու նպատակով

TEDIndia 2009

Լալիտեշ Կատրագադա՝ Քարտեզների ստեղծում արհավիրքներն հաղթահարելու եւ տնտեսությունը կառուցելու նպատակով
405,132 views

2005-ի դրությամբ աշխարհի միայն 15 տոկոսն էր քարտեզագրված: Այս հանգամանքը խոչընդոտում է հումանիտար օգնության մատակարարումը բնական աղետներից տուժված վայրեր եւ քողարկում է անմշակ հողերի ու անհայտ ճանապարհների տնտեսական պոտենցիալը: Այս համառոտ ելույթում Google-ի ներկայացուցիչ Լալիտեշ Կատրագադան ներկայացնում է Map Maker-ը, քարտեզագրման մի խումբ սարքեր, որոնք աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ կիրառում են իրենց աշխարհամասը քարտեզագրելու համար:

Կիրան Բիր Սեթին սովորեցնում է երեխաներին պատասխանատվություն վերցնել:

TEDIndia 2009

Կիրան Բիր Սեթին սովորեցնում է երեխաներին պատասխանատվություն վերցնել:
1,641,273 views

Կիրան Բիր Սեթին ցույց է տալիս, թե ինչպես է Հնդկաստանի նորարական Րիվերսայդ դպրոցը երեխաներին տալիս իրենց կյանքի ամենակարևոր դասը <<Ես կարող եմ>>: Դիտեք, թե ինչպես են աշակերտներն իրենց ուսերին վերցնում տեղական մի շարք խնդիրների լուծման հարցը, առաջնորդում մյուս երիտասարդներին և նույնիսկ սովորեցնում իրենց ծնողներին:

Ալեքսիս Օհանյան` Ինչպես ալեկոծություն բարձրացնել սոցիալական մեդիայում

TEDIndia 2009

Ալեքսիս Օհանյան` Ինչպես ալեկոծություն բարձրացնել սոցիալական մեդիայում
2,305,112 views

Ընդամենը չորս զվարճալի ու կրակոտ րոպեների ընթացքում Reddit- հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմում է իրական կյանքի պատմություն, այն մասին, թե ինչպես մի սապատավոր կետ իսկական ինտերնետային աստղ դարձավ: <<Պարոն Ծակ Պրոֆեսոր>>-ի պատմությունը իսկական դաս է Facebook-ի դարաշրջանի շուկայագետների և meme-maker-ների համար:

Լորետա Նապոլեոնի, Ահաբեկչության բարդ տնտեսագիտությունը:

TEDGlobal 2009

Լորետա Նապոլեոնի, Ահաբեկչության բարդ տնտեսագիտությունը:
735,286 views

Լորետա Նապոլեոնին մանրամասնում է իր հազվագյուտ հնարավորությունը խոսել իտալական գաղտնի Կարմիր Բրիգադի անդամների հետ. փորձ, որը ահաբեկչության հանդեպ երկարաժամկետ հետաքրքրություն բարբոքեց: Նա ամբողջական պատկերացում է տալիս դրա համալիր տնտեսության մասին` բացահայտելով փղերի լվացման և ԱՄՆ Հայրենասիրական Ակտի միջև գոյություն ունեցող զարմանալի կապը:

Պրանավ Միստրի՝ «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը

TEDIndia 2009

Պրանավ Միստրի՝ «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը
18,689,186 views

TEDIndia-ի ընթացքում Պրանավ Միստրին ցուցադրում է մի քանի գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կազմակերպել ֆիզիկական աշխարհի հաղորդակցումը թվայինի հետ, ապա ծանոթացնում է իր «Վեցերորդ զգայարան» (SixthSense) սարքի հետ և ցուցադրում է նոր, պատկերացումներից վեր, «թղթյա» դյուրակիր համակարգիչը: Բեմից պատասխանելով հարցերին՝ Միստրին խոստանում է, որ բաց կերպով (open-source) կտարածի տեխնոլոգիայի ծրագրային կոդը, որպեսզի այդ հնարավորությունները հասանելի դառնան բոլորի համար:

Իթայ Թալգամ` Ղեկավարել ինչպես մեծ խմբավարները

TEDGlobal 2009

Իթայ Թալգամ` Ղեկավարել ինչպես մեծ խմբավարները
3,574,454 views

Այս խմբավարը հանդիպել է առաջնորդության կարևորագույն դժվարությանը. ստեղծել կատարյալ հարմոնիա առանց մի բառ անգամ ասելու: Այս հիանալի ներկայացման մեջ, Իթայ Թալգամը ներկայացնում է 20-րդ դարի մեծ խմբավարների վեց տարբեր ոճեր՝ ցուցադրելով բոլոր տեսակի առաջնորդների համար կարևորագույն դասեր: