TED Talks with Armenian transcript

Ռայվսը առավոտյան ժամը 4-ի մասին

TED2007

Ռայվսը առավոտյան ժամը 4-ի մասին
4,130,873 views

Բանաստեղծ Ռայվսը ներկայացնում է 8 րոպեանոց մի լիրիկական օրիգամի, որտեղ նա բացահայտում է պատմությունը անհնար պատահականությունների շարքի միջոցով այնպես, որ ամեն ինչ պտտվում է ամենախորհրդավոր ժամի` առավոտյան ժամը 4-ի շուրջ:

Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google-ի մասին

TED2004

Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google-ի մասին
1,819,827 views

Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինն առաջարկում են մուտք գործել Google մեքենայի ներսը, կիսվում են որոնման համակարգի մանրամասների, բարեգործական Google Foundation-ի, նորամուծություններին նվիրվածության և աշխատակիցների երջանկության մասին:

Դեն Դենետը վտանգավոր մեմերի մասին

TED2002

Դեն Դենետը վտանգավոր մեմերի մասին
1,954,033 views

Սկսելով մրջյունի պարզ պատմությունից` փիլիսոփա Դեն Դենետը մտքերի տարափ է տեղում. նա հզոր ապացույցներ է բերում մեմերի գոյութան վերաբերյալ, գաղափարներ, որոնք բառացիորեն կենդանի են:

Ռիչարդ Դոկինսը մարտնչող աթեիզմի մասին

TED2002

Ռիչարդ Դոկինսը մարտնչող աթեիզմի մասին
5,735,087 views

Ռիչարդ Դոկինսը կոչ է անում բոլոր աթեիստներին բացահայտորեն արտահայտել իրենց դիրքորոշումը, ինչպես նաև պայքարել եկեղեցու՝ քաղաքականության և գիտության ոլորտներ ներխուժելու դեմ։ Բոցաշունչ, ծիծաղաշարժ և հզոր մի ելույթ։

Դեն Գիլբերթը հարցնում է. «Ինչու՞ ենք մենք երջանիկ»

TED2004

Դեն Գիլբերթը հարցնում է. «Ինչու՞ ենք մենք երջանիկ»
18,394,509 views

Դեն Գիլբերթը` «Դեմ առնելով երջանկությանը» գրքի հեղինակը, վիճարկում է այն գաղափարը, որ մենք դժբախտ ենք, երբ չեն ստանում այն, ինչ ուզում ենք: Մեր «հոգեբանական իմունային համակարգը» հնարավորություն է տալիս մեզ երջանիկ զգալ նույնիսկ այն դեպքում, երբ իրադարձությունները մեր կամքին հակառակ են ընթանում:

Ռիկ Ուորեն. Նպատակաուղղված կյանք

TED2006

Ռիկ Ուորեն. Նպատակաուղղված կյանք
3,966,854 views

Հովիվ Ռիկ Ուորենը՝ <<Նպատակաուղղված կյանք>> գրքի հեղինակը, մտածում է իր իսկ ունեցած <<նպատակային>> ճգնաժամի մասին այն բանից հետո, երբ գիրքը մեծ հաջողություն ունեցավ: Նա բացատրում է իր համոզմունքն այն մասին, որ Աստված յուրաքանչյուր մարդուց ակնկալում է, որ նա իր տաղանդներն ու ազդեցությունն օգտագործի լավ գործ անելու համար:

Ռիչարդ Ստ. Ջոն՝ Հաջողության հասնելու 8 գաղտնիքները

TED2005

Ռիչարդ Ստ. Ջոն՝ Հաջողության հասնելու 8 գաղտնիքները
14,410,517 views

Ո՞րն է մարդկանց հաջողության գրավականը: Պատճառը այն է, որ նրանք խելացի են, թե ՞ ուղղակի հաջողակ: Ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը: Վերլուծաբան Ռիչարդ Ստ. Ջոնը, հաջողության իրական գաղտնիքների վերաբերյալ իր բազմամյա հարցազրույցների սեղմ արդյունքը ներկայացնում 3 անմոռանալի րոպեների ընթացքում:

Ֆիլ Բորգեսը վտանգված մշակույթների մասին

TED2006

Ֆիլ Բորգեսը վտանգված մշակույթների մասին
1,037,731 views

Լուսանկարիչ Ֆիլ Բորգեսը ցուցադրում է Հնդկաստանում գտնվող Դհարամսալայի լեռներում և Հասարակածային Ամազոնի ջունգլիներում բնակվող ժողովուրդների եզակի նկարներ։ Փաստագրելով այս վտանգված մշակույթները՝ նա ձգտում է նպաստել դրանց պահպանմանը։

Ռայվսը վերահսկում է ինտերնետը

TEDSalon 2006

Ռայվսը վերահսկում է ինտերնետը
2,257,231 views

Բանաստեղծներից քանիսը կարող են միավորել eBay, Friendster և Monster.com-ը 3-րոպեանոց բանաստեղծության մեջ այնպես, որ այն ոտնկայս ծափահարությունների արժանանա։ Վայելեք Ռայվսի յուրահատուկ տաղանդը։

Ռիչարդ Բարանյուկ՝ Ոսուցում բաց աղբյուրներից

TED2006

Ռիչարդ Բարանյուկ՝ Ոսուցում բաց աղբյուրներից
1,134,318 views

Ռայս համալսարանի դասախոս Ռիչարդ Բարանյուկը բացատրում է սկզբունքները, որոնցով աշխատում է «Connexions»-ը` իր բաց աղբյուրներով տրամադրվող առցանց կրթական համակարգը: Այն կրճատում է գրքերը՝ թույլ տալով ուսուցիչներին կիսել և ազատ կերպով փոփոխությունների ենթարկել դասընթացների նյութերը աշխարհի ցանկացած կետում:

Մայքլ Շերմերը տարօրինակ բաներին հավատալու մասին

TED2006

Մայքլ Շերմերը տարօրինակ բաներին հավատալու մասին
7,339,268 views

Ինչո՞ւ են մարդիկ սենդվիչի վրա Կույս Մարիամի պատկերը տեսնում, կամ "Stairway to Heaven" երգի մեջ սատանայական բառեր լսում: Օգտագործելով տեսանյութեր և երաժշտություն, թերահավատ Մայքլ Շերմերը ցույց է տալիս թե ինչպես ենք մենք համոզում ինքներս մեզ հավատալ և անտեսել փաստերը:

Հելեն Ֆիշերն այն մասին, թե ինչու ենք մենք սիրում ու ստում

TED2006

Հելեն Ֆիշերն այն մասին, թե ինչու ենք մենք սիրում ու ստում
11,349,614 views

Մարդաբան Հելեն Ֆիշերը խոսում է մի բարդ թեմայի՝սիրո մասին, և պարզաբանում է դրա զարգացումը, կենսաքիմիական հիմքերն ու սոցիալական նշանակությունը: Նա իր ելույթն ավարտում է՝ նախազգուշացնելով այն մասին, թե ինչ կործանիչ ազդեցություն կարող է ունենալ հակադեպրեսանտների չարաշահումը:

Dean Ornish-ը խոսում է  աշխարհը կործանող սննդակարգի վերաբերյալ

TED2006

Dean Ornish-ը խոսում է աշխարհը կործանող սննդակարգի վերաբերյալ
2,673,937 views

Կարող եք այլևս չանհանգստանալ ՁԻԱՀ-ի, քաղցկեղի և թռչնագրիպի մասին: Սրտանոթային հիվանդությունը ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դառնում, քան բոլոր հիվանդությունները միասին վերցրած, և այն հիմնականում կանխարգելելի է: Բժիշկ Դին Օրնիշը բացատրում է,թե ինչպես կարող ենք փրկել մեր կյանքը`ընդհամենը փոխելով սնվելու մեր սովորույթները: